Սիրունյանն այլևս քաղբանտարկյալ չէ. «Այդ բառն արժեզրկվել է»
Ես այլևս ինձ քաղբանտարկյալ չեմ համարում: Այսօրվա ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ նախկին անդամ, 7-ի գործով անազատության մեջ հայտնված, ապա համեներմամբ ազատ արձակված, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, «Վանոյի ճուտ» մականունով հայտնի Սուրեն Սիրունյանը:
Նա միաժամանակ հայտարարեց, թե դատական պրոցեսում ու մինչ այժմ արած իր ոչ մի հայտարարությունից չի հրաժարվում, համարում է, որ անազատության մեջ է եղել քաղաքական հայացքների համար:
«Մինչ այս համարում էի ինձ քաղբանտարկյալ, հիմա` ոչ, քանի որ էս երկրում Գագիկ Ջհանգիրյանն է որոշում, ով է քաղբանտրկյալ, ով` ոչ: Եվ ես ուզում եմ ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի այդ որոշմանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ս. Սիրունյանը իր փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ միասին երեկ դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` մեկ տարի առաջ այդ կառույցին հասեցագրված իր գանգատը հետ վերցնելու նպատակով: Իսկ ավելի վաղ ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ եթե Սիրունյանը հետ վերցնի ՄԻԵԴ ուղարկված իր գանգատը, ապա կդադարի քաղբանտարկյալ համարվելուց:
Սիրունյանն այսօր նաև նշեց, որ արժեզրկվել է «քաղբանտրակյալ» տերմինը, քանի որ այլ քաղաքական ուժերից էլ մարդիկ են ձերբակալվում,սակայն քաղբանտարկյալ որակվում են միայն Հայ ազգային Կոնգրեսի ձերբակալված անդամները: Նրա խոսքով, իսկական քաղբանտարկյալ եղել է միայն Աշոտ Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Եվրադատարան դիմել էր իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար, ապա նա նկատեց. «Վստահ եղեք, որ կգա մի օր, այս երկրում կվերականգնեմ իմ իրավունքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում