Ամփոփվել են մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները
Ամփոփվել են Հայաստանում 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները: Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնեցին, որ 2011թ. մարդահամարի ժամանակ (հոկտեմբերի 12-ի 00 ժամի դրությամբ) հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3, 285, 76 մարդ: 2001թ. մարդահամարի արդյունքներով, հոկտեմբերի 10-ի 00 ժամի դրությամբ այդ ցուցանիշը կազմել էր 3, 458, 303 մարդ:
Նախորդ տարի անցկացված մարդահամարի ամփոփման արդյունքում հնարավոր է եղել ստանալ նաև առկա բնակչության թվաքանակի վերաբերյալ նախնական տվյալներ: Առկա բնակչության թվաքանակը ստացվել է մարդահամարի ժամանակ` 2011թ. հոկտեմբերի 12-ի 00 ժամի դրությամբ հաշվեգրված անձանց ընդհանուր թվաքանակից հանելով բացակայող անձանց թվաքանակը: Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 2,871,509 մարդ: ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքներով, հոկտեմբերի 10-ի 00 ժամի դրությամբ այդ ցուցանիշը կազմել էր 3, 002, 598 մարդ:
Ծառայությունից նաև հատնեցին, որ մշտական բնակչության թվաքանակը կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2012թ. հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքներով` ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3213011 մարդ: