«Յուվենթուսը»` առանց Պեպեի
«Յուվենթուսի» հարձակվող Սիմոնե Պեպեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել իր թիմի առաջիկա հանդիպումները: «Football Italia»-ի տեղեկություններով` 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Սիենայի» հետ «A» սերիայի 22-րդ տուրի խաղում, որը նրան շարքից դուրս է թողել մի քանի օրով:
Այսպիսով` Պեպեն չի կարողանա «Ծեր սինյորային» օգնել «Միլանի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ (փետրվարի 8), ինչպես նաև «Բոլոնիայի» հետ «A» սերիայի 23-րդ տուրի հանդիպումներին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պեպեն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 21 խաղի և խփել 5 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան