ՍԴՀԿ-ի նոր օրհներգը` «Բատյանա կոմբատ»
«Առավոտի» խմբագրականում հեղինակը գրում է. «Երբ կարդացի ՀԱԿ կազմի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայտարարությունը, որում ՌԴ հայերին կոչ է արվում սատարել Վլադիմիր Պուտինին, սկզբում մտածեցի, որ դա «Արմքոմեդիքլաբի» տղաների կատակն է: Պարզապես զարգացնում են զավեշտալի «Պուտին-ակումբի» թեման:
Որպես կատակ դա կլիներ շատ սրամիտ եւ միանգամայն տեղին: Բայց որքան հասկանում եմ, ՍԴՀԿ-ն իր «պուտինամետ» հայտարարությունից չի հրաժարվում, իսկ Կոնգրեսի անդամ մնացած կուսակցություններն սկսեցին լրջորեն քննադատել իրենց գործընկերներին, եւ հետևաբար սոցիալ-դեմոկրատների կոչերը ռուսաստանցի հայրենակիցներին` միանգամայն լուրջ են»: Հեղինակն այնուհետեւ ՍԴՀԿ-ին առաջարկում է նոր օրհներգ հաստատել` «Լյուբե» խմբի «Բատյանա կոմբատ» երգը: