Համացանց 10:38 08/02/2012

Գ.Բաղդասարյան. «Ես չեմ ուզում ԱԺ-ից դուրս գալ, ես ուզում եմ այդ մարդիկ ԱԺ-ից հեռանան»

Նախօրեին ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ: Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորը, ում դեռևս նախկին համարելը սխալ է, քանի որ նա իրավունք ունի առաջիկա 14 օրերի ընթացքում կա’մ հաստատել որոշումը ու վայր դնել մանդատը, կա’մ հետ վերցնել դիմումը ու շարունակել օրենսդրական գործունեությունը, ներկայացրեց որոշման նախապատմությունն ու այն, թե ի՞նչ է պատրաստվում անել առաջիկայում:

Նախ, սկսենք դրդապատճառներից. «Որոշումը վաղուց էի կայացրել, քանի որ կուսակցության այսօրվա վարած քաղաքականությունն ինձ այլևս հոգեհարազատ չէ: Կուսակցությունում էլ, հավանաբար զգում էին, որ ես այսօր կամ վաղը հայտնելու եմ իմ որոշումը իրենց շարքերը լքելու վերաբերյալ, քանի որ քանի ամիս է, այս նախընտրական զարգացումների ֆոնին, ինձանից որևէ հստակ բան չէին կարողանում լսել, թե ինչ եմ պատրաստվում անել: Այնպես որ այն, ինչ եղավ երկու օր առաջ, ուղղակի հարմար առիթ էր իբր իրենց կողմից հարցերը լուծելու համար»,-նշեց Գ. Բաղդասարյանը:
Պատգամավորը նկատի ունի երկու օր առաջ կայացած քվեարկությունը, որն առիթ հանդիսացավ, որպեսզի ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջով էլ սև կատու անցնի. «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծին ԲՀԿ-ն, ինչպես հիշում ենք, դեմ քվեարկեց, ինչով տապալեց դրա ընդունումը, իսկ Գ.Բաղդասարյանն էլ, ի տարբերություն իր արդեն նախկին կուսակից գործընկերների, պարզապես ձեռնպահ մնաց: Սա էլ ՕԵԿ-ն օգտագործեց, ինչպես նշեց մեր զրուցակիցը, հապշտապ քաղխորհրդի նիստ գումարել ու Գագիկ Բաղդասարյանին հեռացնել կուսակցությունից` «անպարկեշտ պահվածքի» համար:

«Իրականում հենց կուսակցությունն է շեղվել «Օրինաց երկիր» անունը կրող քաղաքական ուժին հարիր պահվածքից և ոչ թե ես, ու ոչ թե նրանք են ինձ հեռացրել, այլ ես եմ հրաժարվում իրենց հետ այլևս գործ ունենալուց: Պարզապես որպեսզի իրենց համար այդքան էլ ցավոտ չլինի, այդ քաղխորհրդի նիստի բեմադրությունը կայացրեցին, ինչին ես սպասում էի, որովհետև Հեղինե Բիշարյանն ինձ մոտեցավ ու փորձ արեց կշտամբել, թե իմ պատճառով (քվեարկությանն այդպես մասնակցելու հետևանքով) իրենք թուքումուր են կերել, բայց դա էլ չհաջողվեց. Իրականում ինձ համար օրինաց երկիր կառուցելու գաղափարն է հոգեհարազատ, այլ ոչ թե չգիտեմ ինչ գաղափարներ դավանելով այդ անվան տակ պաշտոններ ու աթոռներ զբաղեցնելը…դե իսկ ո՞ւմ է դուրեկան լսել իր մասին ճշմարտությունը» ,-պատմեց Գ.Բաղդասարյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ թերևս Ս.Նիկոյանին ուղղված դիմումը հնարավոր է ետ վերցնի ու պատգամավորական մանդատն էլ վայր չդնի, քանի որ հիմա հասկանում է` դա ավելի շատ նահանջի կնմանվի, իսկ ինքը ոչ միայն չի պատրաստվում նահանջել (ո՞ւմ համար), այլ պատրաստվում է իր կենսագրությունն ու փորձը կիրառել այս երկրին օգուտ բերելու համար: Սա նշանակում է, որ պատգամավոր Գ.Բաղդասարյանը չի բացառում նաև համագործակցությունն այլ ուժերի հետ, կարևորը, որ նրանց քաղաքականությունը լինի իր սկզբունքներին հոգեհարազատ` մտածել ոչ թե տաքուկ աթոռների, այլ երկրի մասին:

Մեր հարցին ի պատասխան, որ աղմկահարույց այդ օրինագծի քվեարկությունից ու իր կուսակցության շարքերը լքելուց հետո նրա անունը գուցե կապեն ԲՀԿ-ի հետ, Գ.Բաղդասարյանը նշեց, որ արդեն իսկ նման շշուկներ իրեն հասել են: Բայց այս պահին որևէ կոնկրետ քայլի մասին նա ասել չի կարող, քանի որ առարկայական քննարկում այս կամ այն կուսակցության հետ չի եղել ու ինքն էլ դեռ, ամենակարևորը, որևէ որոշում չի կայացրել. «Կարևորն այն է, որ վերջին ամիսներին ես հասկանում էի, որ այդ մարդկանց հետ չեմ կարող շարունակել ճանապարհ գնալ, իսկ հիմա էլ հասկանում եմ, որ ինձ մանդատը պետք է, որպեսզի նրանց կարողանամ դուրս մղել քաղաքականությունից… Ես չեմ ուզում Ազգային Ժողովից դուրս գալ, ես ուզում եմ այդ մարդկանցից ձերբազատվել, ինչը հաջողվեց ու նաև, որ նրանք ԱԺ-ից հեռանան»,- ընդգծեց նա ու հավելեց` հիմա շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել թե’ մեկին, թե’ մյուսին հասնելու համար և գուցե 14 օրից իր դիմումի մասին վերջնական մոռանան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}