Արտակ Մկրտչյանն ու Հայկ Հարությունյանը վերընտրվել են
ԳԱԱ նախագահության նիստում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ-ի 2 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ, հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը: Ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2006թ-ից: Նա 80-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Արտակ Մկրտչյանը Ամերիկյան քիմիական ընկերության, ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների կենտրոնների հետ Հայ-Ռուսական հանձնաժողովի անդամ է, ՌԴ Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2009թ-ին Արտակ Մկրտչյանն արժանացել է ՌԴ Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալի, ՌԴ Պրոխորովի անվան մրցանակի:
Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենի պաշտոնում վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Նա աստղադիտարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2004թ-ից: 54 գիտական աշխատության հեղինակ է: Հայկ Հարությունյանը Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ է,
ՄԱՄ-ի «Աստղագիտական կրթություն» հանձնաժողովի ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին