Հակոբ Հակոբյանները մտադիր են կրկին պատգամավոր դառնալ

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հայաստանի բոլոր գումարումների Ազգային ժողովները աչքի են ընկել Հակոբ Հակոբյանների առատությամբ: Պարզվում է նրանք, որոնց լայն հանրությունը տարբերում է միայն տիրապետած սեփականությամբ կամ մականուններով, մտադիր են մասնակցել նաև խորհրդարանական գալիք ընտրություններում և վերստին օրենսդրական գործունեություն ծավալել: Panorama.am-ը զրուցել է Հակոբ Հակոբյանների հետ ու պարզել նրանց մտադրությունները:

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ում հանրությունը գիտի «Թունելի Հակոբ» անվամբ, մտադիր է կրկին առաջադրվել իր հայրենի Մարտունու տարածաշրջանն ընդգրկող թիվ 24 ընտրատարածքում: Այս տարածաշրջանում նա մեծամասնական ընտրակարգով երեք անգամ հաղթելու փորձ ունի և վստահ է, որ չորրորդ փորձը ևս հաջողությամբ կպսակվի: ՀՀԿ-ական գործիչը նաև չի կասկածում, որ կստանա կուսակցության աջակցությունը. «Եթե ես առաջադրվելու եմ, կուսակցությունն էլ պետք է պաշտպանի ինձ, տրամաբանական չէ՞»:
Պոտենցիալ հակառակորդների մասին Հակոբ Հակոբյանը տեղեկություններ չունի: Առայժմ նա պատկերացում չունի, թե ովքեր կլինեն իր մրցակից թեկնածուները, սակայն վստահ է, որ կհաղթի նաև այս անգամ: Իսկ խոսակցություններն այն մասին, թե նա իր որդուն ևս ամեն կերպ ջանում է խորհրդարան մցնել, Հակոբ Հակոբյանի վստահեցմամբ` միտումնավոր հորինված թեմա է:

Գործող պատգամավորներից մյուս Հակոբ Հակոբյանը, ով առավելապես հայտնի է «Պիվի Հակոբ» անվամբ, նույնպես մտադիր է առաջադրվել ու կրկին` իր նախկին ընտրատարածքում: «Երևանի գարեջուր»-ի նախկին ղեկավարը 2007թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրվել ու հաղթել էր Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որն ընդգրկում Բերդի ու Դիլիջանի տարածաշրջանները: Այս անգամ ևս անկուսակցական պատգամավորը` որպես անկախ թեկնածու, մտադիր է առաջադրվել նույն ընտրատարածքում, սակայն չի բացառում, որ որոշ քաղաքական ուժեր կսատարեն իրեն: «Ենթադրում եմ, որ կլինեն ինձ սատարողներ, իսկ թե որ ուժը կոնկրետ, դժվարանում եմ ասել: Կարծում եմ` այն կուսակցությունը, որը նույն ընտրատարածքում չի առաջադրի իր թեկնածուին»,- նշեց նա:

Պոտենցիալ հակառակորդների մասին Հակոբ Հակոբյանը տեղեկություններ ունի միայն մեկից: Նրա խոսքով, մամուլից իմացել է, որ թիվ 41-ում հնարավոր է առաջադրվի մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Բայց այդ փաստը նրան չի մտահոգում.

«Մեծամասնականով իմ դեմ դնողներ, բնականաբար, կլինեն` և կուսակցություններից, և անկուսակցականներ: Բայց անկեղծ ասած ես ոչ մի մտավախություն չունեմ: Ի վերջո խոսքը ժողովրդինն է, իսկ ժողովուրդը ինձ ճանաչում է, գիտի թե 5 տարի ես ինչպես եմ աշխատել»: Հակոբ Հակոբյանի վստահեցրեց, որ վերընտրվելն իր համար «պարտադիր պայման չի», և ինքը փող չի բաժանելու. «Ոչ էն ժամանակ եմ ընտրվելուս համար գումար բաժանել, ոչ էլ հիմա եմ բաժանելու: Վստահաբար հայտարարում եմ, որովհետև գտնում եմ, որ գումար բաժանելը մարդկանց խաբել է, իսկ ես երբեք ոչ մեկին չեմ խաբում: Գումարով ընտրվեմ, որ հետո ոչ մեկը ինձ չտեսնի, դա իմ ոճը չէ: Ճիշտն ասած, առանձնապես մի մեծ քարոզարշավի կարիքն էլ չունեմ, քանի որ իմ ընտրատարածքում ինձ բոլորն էլ ճանաչում են»:

Հակոբ Հակոբյաններից մյուսը, որն հայտնի է «Ճոյտ» մականվամբ, գործող խորհրդարանում ընդգրկված չէ, սակայն նախկինում երկու անգամ պատգամավոր է դարձել հարազատ Էջմիածինն ընդգրկող ընտրատարածքից: 2007-ի ընտրություններում նա նույնպես առաջադրվել էր, սակայն պարտվեց` մանդատին տիրացավ Սեդրակ Սարոյանը` գեներալ Սեյրանը:

Այս անգամ էլ նա մտադիր է առաջադրվել նույն ընտրատարածքում և ըստ ամենայնի կպայքարի գեներալի դեմ:
Թե քաղաքական ուժերից որն իրեն կսատարի, Հակոբ Հակոբյանը դժվարացավ պատասխան ասել` հիշեցնելով միայն, որ ինքը ՀՀԿ անդամ է և պատրաստ է մրցել ոչ միայն գեներալ Սեդրակ Սարոյանի, այլև ցանկացած այլ թեկնածուի հետ:

«Ես կուսակցության սատարելու խնդիր չունեմ, կուսակցությունները իրենք իրենց պիտի սատարեն, ցանկացած կուսակցություն իրենց խնդիրներն ունեն: Ես ՀՀԿ անդամ եմ և իմ գաղափարներով շատ մոտ եմ կանգնած իմ կուսակցությանը, սատարում եմ ՀՀԿ-ին: Իսկ եթե ՀՀԿ-ում կգտնեն, որ ինձ սատարելով իրենց հեղինակությունը կբարձրանա, թող ասեն, եթե գտնում են, որ չի բարձրանա, իրանք էլ խնդիր ունեն ընտրություններին, ուրեմն թող չհայտարարեն»:

Հարցին, որ եթե այնուամենայնիվ կուսակցությունը որոշի չսատարել իրեն և մեկ այլ թեկնածուի առաջադրել նույն ընտրատարածքում, ինչ որոշում կկայացնի նա` Հակոբ Հակոբյանը պատասխանեց.

«Եթե ՀՀԿ-ն որոշի իմ դեմ թեկնածու առաջադրել, ես միևնույն է այդ կուսակցության անդամ եմ, պաշտպանելու եմ ՀՀԿ-ի շահերը և կգնամ ընտրություններին: Հանրապետական կուսակցությունը դա անձերի սեփականություն չի, դա գաղափարների հավաքատեղի է, իսկ ես իմ գաղափարից ուր պետք է փախչեմ, ես ընտրել եմ այդ ուղին: Ես ուր պետք է գնամ, ես հո ինձնից չեմ նեղանա»:

ՀՀԿ-ական գործչին հիշեցրեցինք նաև այն մասին, որ ամիսներ առաջ նա Էջմիածնում ՕԵԿ գրասենյակներ է բացել: Այդ փաստը նա վերագրեց որդուն.

«ՕԵԿ-ի հետ աշխատում էր իմ տղան, իր ընկերները ՕԵԿ-ական են, և ինքն աջակցում էր այդ կուսակցության ծրագրերին, և դա բնական, գեղեցիկ շփում էր: Ես իրեն ասել եմ՝ շփվի, բացի գրագետ դառնալուց, բացի քաղաքականապես զարգանալուց, դու ոչ մի բան չունես կորցնելու: Որովհետև ինքը ոչինչ չի ներդնում ընդեղ, բայց շփվում ա լուրջ, կայացած մարդկանց հետ, ինչին ես կողմնակից եմ: Ինքը հետո կորոշի` ՕեԿ-ին, թե ում է սատարելու: Բայց ես ՀՀԿ անդամ եմ, խնդիր չկա, մանավանդ որ ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկեր ա ու ՕԵԿ-ականները էնպիսի բաներ չեն արել, որ ես իրենց համարեմ էս երկրի թշնամի»: Նրա վստահեցմամբ` այս պահին, երբ առկա է կոալիցիոն հուշագիր, իրենք Հանրապետության նախագահի կողքին են: «Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն ԱԺ ընտրություններից հետո, կմտնեմ խորհրդարան, թե ոչ, միևնույն է մենք պետք է աջակցենք հանրապետության նախագահին»:

Հակոբ Հակոբյաններից մյուսի հետ, ով առավել հայտնի է «Լեդի Հակոբ» մականվամբ, Panorama.am-ին կապվել չհաջողվեց: Նրա հնարավոր առաջադրման մասին առայժմ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն մեզ հասած լուրերի համաձայն` Հակոբ Հակոբյանը առաջադրվելու մտադրություն չունի: Հիշեցնենք, որ նա երեք անգամ պատգամավոր է ընտրվել Երևանի` Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող ընտրատարածքից: 2008-ի մարտյան իրադարձությունների հետ կապված դատապարտման հետևանքով նրա պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}