ԿԸՀ-ն մերժել է ԱՄՆ դեսպանությանը
ԱՍՆ դեսպանությունը հաստատել է «Հայկական ժամանակ» թերթի այն տեղեկությունը, որ իրենք դիմել են ՀՀ ԿԸՀ` առաջարկելով հնարավորություն ստեղծել, որպեսզի իրենք տեղում դիտարկեն Հրազդանում փետրվարի 12-ի քաղաքապետի ընտրությունները: «Մենք այդպիսի խնդրանքով դիմել ենք ԿԸՀ-ին, բայց չստացվեց: Մենք ակնկալում ենք դիտարկել հետագա ընտրությունները և կարծում ենք, որ նմանատիպ գործողությունները կարևոր են»,-թերթի թղթակցին ասել է ԱՄՆ դեսպանի մամլո խոսնակ Թագուհի Ջահուկյանը: Հարցին` ո՞րն է եղել իրենց առաջարկի մերժման ԿԸՀ հիմնավորումը, Ջահուկյանը դժվարացել է պատասխանել: