Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից
«Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից»,- այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է իրավապաշպան Ինտիգամ Ալիևը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ի. Ալիևն այդ հայտարարությունն արել է Թբիլիսիում տեղի ունեցած՝ «Հարավային Կովկասում հավաքների և միությունների ազատությունների» թեմայով քննարկման ժամանակ:
«Ադրբեջանի իշխանությունը վախենում է քաղաքացիների ակտիվությունից: Քանի որ իշխանությունը վստահ չէ սեփական լեգիտիմության վրա: Նա հասկանում է, որ եթե հասարակությանը տրվի ազատություն, որին նա ձգտում է, դա կլինի իշխանության վերջը»,- նշել է Ալիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին