Մանկապիղծ Սերոբին գուցե տանեն ԱՄՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների`Երևանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ տեղափոխված, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել ԱՍՆ: Եվ դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է` ինչ-որ պատճառաբանություններով հրաժարվում է վիրահատվել: Բանտարկյալի կինը` Մադլեն Թաշճյանը, ասել է, որ ինքը չի ցանկանում խոսել այդ թեմայով. «Ինձ հարցեր մի' տվեք, ես ոչ մի բան չեմ գիտեր, շատ կներեք, խնդրում եմ, ինձ մի' զանգահարեք, փաստաբանին հարցրեք» և անջատել է հեռախոսը: Իսկ հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը թերթին ասել է, որ երեկ, ի վերջո, զրուցել է Տեր-Պողոսյանի հետ, ով էլ ասել է, թե ինքը պետք է իր փաստաբանների հետ ճշտի դատի օրը, որից հետո որոշի՝ վիրահատվում է, թե ոչ: