Շուշան Պետրոսյան. «Վայ Աստված իմ, ինչու ես շվեդ կամ նորվեգացի չծնվեցի»
«Կտեղափոխվի
միայն մի եկեղեցի ... Ինչ է նշանակում????????? Ինչ է նշանակուուում????? Մեր ոչ մի եկեղեցի հենց այնպես ինչ որ տեղ կառուցված չի, թող օլիգարխներն իրանց թագավոր տղերքի համար կառուցած եկեղեցիները տեղափոխեն…. վայ Աստված իմ, ինչու ես շվեդ կամ նորվեգացի չծնվեցի ((((((((((((((»: Ահա այսպիսի բովանդակությամբ մեկնաբանություն է թողել երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այն հայտարարությունը (06.02.2012, ասուլիս), թե «Թեղուտի տարածքում կան մի քանի անշարժ հուշարձանների մնացորդներ: Մասնավորապես, Բովերի եկեղեցին, որը գրանցված է պետական ցուցակում, այսինքն` ցանկացած գործողություն կատարելու համար անհրաժեշտ է կառավարության որոշում: Նախարարությունը պատրաստում է այդ եկեղեցու տեղափոխման վերաբերյալ կառավարության որոշում»: http://panorama.am/am/culture/2012/02/06/hasmik-poghosyan-teghut/
Երգչուհու գրառումը բավականին բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Քննարկմանը մասնակցած ֆեյսբուքյան օգտատերերը, նույնպես բացասական գնահատական են տվել նախարարի հայտարարությանը՝ «երևի հերթական վիլան են սարքում, տեղը դուրները եկելա, ընդամենը մի քանի «մարդ» պարզապես ոչնչացնում են մեր հարուստ պատմությունը հպարտանալու փոխարեն: Հերիք է»:
Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում Թեղուտի տարածքում ուսումնասիրվել է 9 տեղամաս (ընդհանուրը 12 է), հայտնաբերվել են տասնյակ հուշարձաններ: Տարածքում հայտնաբերվել է մեզանից շուրջ հինգ հազար տարվա վաղեմություն ունեցող երեք հուշարձան, որոնք պատմության համար կարևոր նշանակություն ունեն: Դուքանաձորի տարածքում, որը հենց հանքի տարածքն է, պեղվել է միջնադարյան ձուլարան: Տարածքից հայտնաբերվել է խաղողի հնձան, միջնադարյան 40 դամբարան: Ձորի գետ տեղամասում և Խառատանոցում արվել են տարածքի ամենակարևոր հայտնագործությունները` վաղ բրոնզե դարաշրջանով թվագրվող բնակավայրեր: Խառատանոց տարածքի բնակավայրը, պոչամբարի կառուցման դեպքում, կվերանա: «Թե ինչ որոշում կկայացվի Խառատանոցի հարցի վերաբերյալ, չեմ կարող ասել: Տեղափոխման դեպքում նա այլևս չի հնչի այնպես, ինչպես այժմ: Պետք է մնա իր տեղում»,- օրեր առաջ ասուլիսի ժամանակ հայտարարել էր ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանըhttp://www.panorama.am/am/society/2012/01/26/habosyan/: Սակայն նախարար Պողոսյանը նույնիսկ տեղյակ էլ չէր Խառատանոցի բնակավայրի վերաբերյալ:
ՀՀ մշակույթի նախարարի 2008 թ. հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով հաստատվել է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»: Համաձայն դրա՝ 2008թ. օգոստոսից սկսվել են հանքի տարածքի պեղումները: Հայտարարվել էր, թե ոչ մի հուշարձան չի ոչնչանա: Կարծես թե տրված «խոստումները» փորձում են «ի կատար ածեն»:
Բայց ինչպե՞ս: Մի՞թե հուշարձանը այլ վայր տեղափոխելով, կամ պատմական արժեք ներկայացնող հուշարձանի մասին տեղեկություն չունենալով:
«Անկիրթ ու անգրագետ, էլ չեմ ասում, գեղեցկության դույզն-իսկ զգացողություն չունեցող «ղեկավար» մարմիններ… ահա և արդյունքը»,- մեկնաբանել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա