Երևանի քաղաքապետը հանդիպել է «Թումո» կենտրոնի հիմնադիրների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանի և կենտրենի տնօրինության հետ: Ողջունելով կերտրոնի արտադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը` Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի շարունակական աջակցությունն է առաջարկել կենտրոնի գործունեությանը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խոսելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության և առաքելության մասին` կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը նշել է, որ այն իրենց ընտանիքի 10 տարիների երազանքն էր, որ իրականություն դարձավ մայրաքաղաքում: «Երեխաների սերը մեր կենտրոնի հանդեպ մեզ քաջալերում է և մենք առաջարկում ենք քաղաքապետարանին ուսումնական համատեղ ծրագրեր իրականացնել»,-նշել է Սամ Սիմոնյանը: Կենտրոնը 2011 թվականից դեռահասների համար անիմացիայի, համակարգչային խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ուսուցման անվճար դասընթացներ է անցկացնում:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիրներին` մայրաքաղաքում ներդրումային նման խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար և պատրաստակամություն է հայտնել համագործակցել կրթութական ծրագրերի շրջանակում, քանի որ քաղաքապետարանի քաղաքականությունը հանրակրթության ոլորտում ևս միտված է կրթության որակի բարձրացմանը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով: Քաղաքապետը հյուրերին ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:
«Թումո» կենտրոնի հիմնադիրներին քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ամենամեծ` Թումանյան այգու բարեկարգմանն ու կանաչապատմանը ակտիվ և շարունակական մասնակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին