Սյունիքի մարզպետը դատի է տալիս լրատվամիջոցներին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել «Ժամանակ» թերթին եւ «1-ին լրատվական» կայքին, առաջիկայում էլ պատրաստվում է դատի տալ «Արմնյուզ»-ին: Պատճառը «Ժամանակի» հարցազրույցն է, ըստ լրագրողի, Սուրիկ Խաչատրյանի հետ, որտեղ մարզպետը անպատշաճ առաջարկ է արել լրագրողին, սակայն, ըստ մարզպետի, լրագրողն իր հետ չի խոսել, այլ` իր հեռախոսահամարով, բայց 093 կոդով` մեկ ուրիշի հետ:
«Երկիր» թերթը ստուգելու համար զանգել է մարզպետի հեռախոսահամարով, բայց 093 կոդով, եւ մարդը, որ չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ լրագրողի հետ խոսողն ինքն է եղել: Թերթը գրում է, որ ձայները բավականին նման էին: