Հարցազրույցներ 17:30 09/02/2012

«Հայաստանում քաղաքական ընդդիմություն է, Ռուսաստանում` քաղաքացիական». Իսկանդարյանի համեմատականները

Ռուսաստանի Դաշնությունում  նախընտրական գործընթացների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

- Պարոն Իսկանդարյան, ինչպե՞ս կբնութագրեք ՌԴ-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացները:

Ես առանձնապես չեմ կասկածում, որ նախագահական ընտրություններում Պուտինը հաղթանակ կտանի, ավելին, կարծում եմ, որ հաղթանակը կհայտարարվի ընտրությունների առաջին փուլից հետո: Այլ հարց է, թե ինչ տեղի կունենա անմիջապես ընտրություններից հետո, ինչ կկատարվի մինչև ընտրություները և ինչ իրադարծությունների ականատես կլինենք ավելի երկարատև ժամանակահատվածի կտրվածքով: Խոսքը ռեժիմի լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության մասին է: Տեղի է ունենում ռեժիմի ապալեգիտիմացում, այսինքն՝ այն դառնում է սակավ լեգիտիմ: Այդ գործընթացը տեղի է ունենում առնվազն խոշոր քաղաքաներում, մասնավորապես Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Առաջին, այս երկու քաղաքները Ռուսաստանի համար շատ կարևոր են: Այստեղ է իրականացվում քաղաքականությունը, այստեղ է կառուցվում տնտեսությունը: Երկրորդ, Մոսկվան և Պետերբուրգը շրջակա քաղաքների հետ միասին ունեն մոտ 30 միլիոն բնակչություն: 140 միլիոնանոց Ռուսաստանի համար այն փոքր թիվ չէ:

Ռեժիմի ապալեգիտիմացումը տեղի է ունենում ձևավորվող միջին խավի շրջանում` դա պաշտոնյաներն են, գրասենյակային աշխատողները, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները և այլն: Դա շատ կարևոր է, քանի որ բարձր լեգիտիմությամբ Պուտինը և ցածր լեգիտիմությամբ Պուտինը միանգամայն տարբեր բաներ են` քաղաքականապես տարբեր: Եվ կասկածից դուրս է, որ ընտրություններից հետո Պուտինի լեգիտիմությունն էլ ավելի կընկնի:

- Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված Պուտինի լեգիտիմության այդպիսի անկումը և հասարակության այսպիսի ակտիվությունը:

Դրանք միմյանց հետ կապված երևույթներ են: Նախ, Պուտինի իշխանության գալուց անցել է բավական երկար ժամանակ` արդեն տասներկու տարի է` 2000 թվականից: Երկրորդ` մեծ դերակատարություն է ունեցել քաղաքական դաշտի այդ ամբողջական մաքրումը: Ուշադրություն դարձրեք, թե այսօր ովքեր են կանգնած ամբիոնի մոտ: Հայ ընթերցողի համար պետք է ասեմ, որ պատկերացրեք, եթե ինչ-որ ընտրություններից հետո Երևանում ինչ-որ ցույցեր տեղի ունենան և ամբիոնի մոտ կանգնած լինի ինչ-որ հաղորդավար, ինչ-որ երգիչ, դերասան, ինչ-որ գրող, բլոգեր կամ որևէ այլ մարդ` պարզապես փողոցից: Եվ այդ ամբիոնի մոտ չլինեն ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո´չ Նիկոլ Փաշինյանը, ո´չ Րաֆֆի Հովհաննիսյանը և ոչ էլ այլ հայտնի քաղաքական գործիչ: Ռուսաստանում այդպես է: Քանի որ այնտեղ քաղաքական հարթակը ամբողջությամբ մաքրված է, ստեղծված է այն միատարր քաղաքական համակարգը, որը չի թույլ տալիս ստեղծել որևէ քաղաքական ընդդիմություն: Խոսքը նրանց մասին չէ ովքեր այնտեղ ֆորմալ կոչվում են քաղաքական ընդդիմություն, օրինակ` Զյուգանով, Միրոնովը: Ամբիոնին է մոտենում այնպիսի մեկը, ինչպիսին է Ակունինը, տիկին Ռինսկան, մարդ, ով օրաթերթում վարում էր հայտնի անձանց վերաբերյալ հրապարակումների բաժինը` ով ում տեսավ, ով ում դավաճանեց և ով ումից բաժանվեց: Սա ցույց է տալիս, որ երբ ստեղծված է բացարձակ միատարր քաղաքական համակարգ և դաշտը բացարձակապես մաքրված է ու տեղը` դատարկ, ծնվում է երկրորդ երևույթը:

Ահա, այն մարդիկ, ովքեր բարեկեցիկ են ապրում, ունեն տուն, մեքենա, ունեն լավ աշխատավարձ, ի վիճակի են գնալ արտերկիր հանգստանալու, նրանք աճում և ձևավորում են միջին խավ: Նրանք ասում են. «Մենք այլևս այսպես չենք ուզում: Մենք այլ կերպ ենք ուզում»: Իսկ բողոքն արտահայտել քաղաքականորեն, հնարավոր չէ: Նրանք, ովքեր քաղաքականորեն ընդդիմանում են իշխանություններին, բանտում են, ինչպես Խադարկովսկին, կամ արտերկրում են, ինչպես Բերեզովսկին, կամ նստած են տանը, և նրանց մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Այդ մարդիկ հնարավորություն չունեն օգտվելու ո´չ որևէ տպագիր մամուլից, ո´չ հեռուստատեսությունից: Մարդկանց մոտ բողոք է առաջանում, սակայն բողոքի քաղաքական խողովակներ չկան:

Այս պարագայում հայը քվեարկում է ինչ-որ քաղաքական ուժի օգտին կամ դուրս է գալիս փողոց այդ ուժի համար: Ռացիոնալ է նրա այդ վարքը, թե ոչ, ռադիկալ է, թե ոչ, դա այլ հարց է, բայց նա ունի ինչ որ մեկը, ում համար կարող է... Ռուսաստանցին չունի դա:

- Իսկ ովքե՞ր են «կանգնած» այդ զանգվածային ցույցերի հետևում:

Ով պատահի: Կարևորն այն է, որ այդ դեպքում ամբիոնի մոտ են բարձրանում պատահական մարդիկ: Բողոքը ոչ թե քաղաքական է, այլ քաղաքացիական: Դա իհարկե վտանգավոր է, որովհետև քաղաքական ընդդիմությունը դեռ պետք է ձևավորվի ընթացող գործընթացների արդյունքում: Այդ խառը քաղաքական իրադարձությունների արդյունքում կարող է առաջ գալ ցանկացած մարդ` ոչ միայն երգիչները, օրինակ, ֆաշիստները, ծայրահեղ ազգայնականները, ծայրահեղ ազատականները, մարդիկ, ովքեր քաղաքականությամբ ընդհանրապես չեն հետաքրքրվել և այլն: Երբեմն լրագրողներն այդ իրավիճակը համեմատում են հայկական իրականության հետ, սակայն այդպիսի բան բացարձակապես հնարավոր չէ անել, քանի որ դա սխալ է:

- Իսկ ինչո՞ւ են իրավիճակները Ռուսաստանում և Հայաստանում անհամեմատելի:

Որովհետև Հայաստանում կա ձևավորված քաղաքական ընդդիմություն: Այդ ընդդիմությունը ինչ-որ մեկին դուր է գալիս կամ դուր չի գալիս, բայց եթե Հայաստանում կա սոցիալական դժգոհություն, ապա այդ սոցիալական դժգոհության արտահայտման համար խողովակ գոյություն ունի: Ինչ-որ մեկի համար դա Դաշնակցությունն է, ինչ-որ մեկի համար` ՀԱԿ-ը, ինչ-որ մեկի համար «Ժառանգությունը», ինչ-որ մեկի համար գուցե ԲՀԿ-ն, բայց այդ քաղաքական խողովակները գոյություն ունեն: Բայց սա այն դեպքը չէ, որ մարդիկ քվեարկեն ինչ-որ հումորիստների կամ բլոգերների օգտին, որոնք այդ պահին գտնվում են ամբիոնի մոտ: Սրանք բոլորովին տարբեր իրավիճակներ են: Այստեղ կարելի է կողմերից որևէ մեկի հաղթանակը պատկերացնել: Ենթադրենք տեղի է ունենում բախում և մի քաղաքական ուժը հաղթում է մյուսին: Ռուսաստանում չկա այդպիսի մեկը, ում հաղթես: Իսկ այն, ինչ ընդդիմանում է ռեժիմին, դա քաղաքական ուժ չէ, դա քաղաքացիական անհնազանդություն է, այն հնարավոր չէ ոչնչացնել:

Ռուսաստանում այժմ տեղի ունեցող իրադարձությունները ես կհամեմատեի 1996 թվականին տեղի ունեցող ընտրությունների հետ` Լևոն Տեր-Պետրոսյանի կտրուկ անկում ապրող լեգիտիմություն և դեռևս չձևավորված քաղաքական ընդդիմություն:

Իմ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հիշում են, թե ինչպիսի պատահական մարդիկ էին հայտնվում քաղաքական ամբիոնի մոտ, և ինչպես էին նրանք ձևավորում նաև «Ղարաբաղ» կոմիտեն, այնուհետև ՀՀՇ-ն: Այդ ամբողջ վայրիվերումները վկայում էին այն մասին, որ այստեղ իրական քաղաքականություն պարզապես չկար: Հիմա ՌԴ-ում հենց այսպիսի իրավիճակ է, և դրան պետք է ուշադիր հետևել: Ոչ մի լավ բան այս իրավիճակից ես չեմ ակնկալում, և նաև այն պատճառով, որ ՌԴ-ին տնտեսության զարգացման տեսանկյունից բավական բարդ ժամանակներ են սպասվում: Դրանից խուսափելն անհնար է: Սպասվում է ռուբլու՝ դանդաղ կամ արագ արժեզրկում, կենսաթոշակային տարիքի բարձրացում: Կենսաթոշակային ֆոնդի ճեղքվածքը հասնում է տրիլիոնի, և այն ծածկելու միջոցներ պարզապես չկան: Անհնար է խուսափել բարեփոխումների իրականացումից: Այն ժամանակը, երբ հնարավոր էր իրականացնել բարեփոխումներ՝ հիմնվելով կայունացման հիմնադրամի և նավթի բարձր գների վրա, անվերադարձ անցել է: Հետևաբար մարտին իշխանության եկող ուժը ստիպված կլինի իրականացնել հասարակության համար ցավագին քայլեր: Իսկ հիմա մեկ պահ պատկերացրեք, որ ցավագին որոշումներ պետք է իրակացնի ոչ լիգիտիմ իշխանությունը: Դա շատ դժվար է և հղի բողոքի տարբեր դրսևորումներով: Ես չեմ կարող ասել, թե դա երբ տեղի կունենա՝ ընտրություններից մեկ շաբաթ, ամիս, կամ երկու, երեք տարի հետո, բայց դժվար է հավատալ, որ ներկայիս տեմպերով հնարավոր կլինի պահել իշխանությունը ևս 12 տարի՝ երկարացնելով լճացման գործընթացը: Հիմա իրավիճակն այլ է:

-Արդյո՞ք Ձեր հիմնավորումներից կարելի է եզրակացնել, որ զարգացումները կարող են ընթանալ անկանխատեսելի ուղիով:

Այո: Սակայն ես չգիտեմ, թե դա երբ տեղի կունենա, անմիջապես ընտրություններից հետո, թե, այն պահին, երբ իշխանությունները ստիպված կլինեն իրականացնել տնտեսական բարեփոխումներ: Այստեղ առկա են մի քանի հիմնարար հարցեր: Նախ՝ կկարողանան արդյոք, ներկայումս, քաղաքական ամբիոնի մետ կանգնած անձինք զարգացնել այս գործընթացը: Իր հերթին իշխանամետ ուժերը վարում են շատ ճիշտ քաղաքականություն՝ նրանք բաժանում են ընդդիմադիր զանգվածին: Մարտավարական տեսանկյունից դա ճիշտ է և դա կբերի վերջնական հաղթանակի: Սակայն սոցիալական տեսանկյունից վիճակը մի փոքր այլ է: Ռուսաստանը շատ մեծ երկիր է և, օրինակ, Կրասնոդարում ապրող մարդը, Կրասնոյարսկում տիրող իրադրության մասին ինֆորմացիայի այլ աղբյուր չունի բացի հեռուստատեսությունից: Եվ երկար տարիների ընթացքում միատարր դարձած քաղաքական դաշտից հետո նա հանկարծ տեսնում է, որ կարող է լինել նաև հակաիշխանական հանրահավաք: Ստրատեգիական տեսանկյունից դա բոլորովին այլ իրավիճակ է ստեղծում: Սակայն իրավիճակը նրանով է վտանգավոր, որ անկանխատեսելի ու պայթյունավտանգ է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}