Իրավունք 11:28 09/02/2012

Հայաստանում մտադիր են ազատվել «գրպանի փաստաբաններից»

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի (ՓՊ) անդամները ընդհանուր ժողով կգումարեն: Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը մտահոգ է` քվորում ապահովելն է դժվար: «Ձեր միջոցով բոլորին հորդորում եմ գալ ժողովի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը:

Այստեղ մտադիր են փոխել հաջորդ ժողովների մասնակցության ձևերը` կներկայանան ընտրության քվեարկություն կանեն:
Այս տարի Փաստաբանների պալատում նախատեսում են կյանքի կոչել նախորդ տարեվերջին «Փաստաբանների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, և այսուհետև յուրաքանչյուր փաստաբան պետք է պարտադիր վերապատրաստվի:

«Եթե երկու տարվա ընթացքում փաստաբանը այդ 48 ժամյա վերապատրաստում չունենա, կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության», -ներկայացրեց ՓՊ նախագահը` ընդգծելով, որ վերապատրաստումը փաստաբանը պետք է կատարի իր ֆինանսական միջոցներով:

Մյուս փոփոխությամբ, փաստաբանի արտոնագրումն այսուհետ լինելու է փաստաբանական դպրոցում սովորելու միջոցով: «Եթե առաջ մարդը կարող էր ունենալ երկու տարվա աշխատանքային ստաժ, գալ հանձնել քննություններ և ստանալ արտոնագիր, ապա այսօր արդեն բուհն ավարտած ուսանողը պետք է գա ընդունվի դպրոց, վճարովի հիմունքներով, հանձնել որակավորման քննություններ և ստանալ արտոնագիր», -կարգը ներկայացրեց Ռուբեն Սահակյանը:

Դպրոցում, որը այս տարվա ընթացքում պետք է կառուցվի, ապագա փաստաբանը վեց ամիս շարունակ կսովորի փաստաբանական հմտություններին հատուկ կանոնները, այնուհետև փորձառու փաստաբանի մոտ կանցնի փորձաշրջան` մեկ տարվա ընթացքում, և հետո միայն կհանձնի որակավորման քննություն: Այս ամենից հետո միայն արժանի փաստաբանը արտոնագիր կստանա:
Ինչ վերաբերում է որակավորման հանձնաժողովի ձևավորմանը, ապա դրա իրավասությունը դպրոցին չի հանձնվելու, այլ` Փաստաբանների պալատին: «Որովհետև եթե դպրոցն ունենա այդ իրավունքը, չի բացառվում, որ ցույց տա, որ հավակնորդը լավ է սովորել, աշխատել ու մի քիչ բարձրացնի գնահատականը: Մենք շահագրգռված ենք արտոնագրել միայն լավ գիտելիքներ ցուցաբերած անձնաց: Մեզ մոտ ոչ ոք չի կարող գնահատական ստանալ մեր աջակցությամբ: Դա բացառված է», -վստահեցրեց ՓՊ նախագահը:

Այս գործընթացների արդյունքում, Ռուբեն Սահակյանը հույս ունի, որ փաստաբանության որակը Հայաստանում կբարձրանա:
«Մենք ունենք փաստաբաններ որոնք դժգոհություն են առաջացնում հասարակության շրջանում, և մեր վարկանիշը չի կարող բարձրանալ քանի դեռ այդպիսի ոչ կրթված, ոչ բարեկիրթ փաստաբանների քանակը շատ է», -ասաց Պալատի ղեկավարը:
Այդպիսի փաստաբանները, ըստ Սահակյանի, Պալատից չեն հեռացվում, քանի որ նրանց փաստաբանության արտոնագիրը տրվում է անժամկետ: Պալատն ուղղակի կարող է կամ կարգապահական վարույթ հարուցել նրանց նկատմամբ, կամ կարգապահական վարույթի միջոցով որոշել` կա՞ նրա գործողություններում վարքագծի կանոների խախտում, թե՞ ոչ: Եթե պարզվում է, որ փաստաբանը խախտել է վարքագծի կանոնները, ապա նրա նկատմամբ հայտարարվում է նկատողություն կամ խիստ նկատողություն: Եթե շատ է դաժան եղել փաստաբանը վարքագծի կանոնների խախտման մեջ, ապա հնարավոր է, որ նրա արտանագիրը դադարեցվի:

«Արտոնագիրը դադարեցվում է այն դեպքում, երբ փաստաբանը ներգրավվել է քրեական գործով վարույթին, վարույթ իրականացնող անդամի` այսինքն քննիչի, դատախազի, դատարանի առաջարկությամբ: Հետևաբար նա ներկայացնում է ոչ թե իր վստահորդի շահերը, այլ վարույթ իրականացնող մարմնի շահերը: Մենք այդպիսի փաստաբաններին անվանում ենք գրպանի փաստաբաններ: Այդպիսի բան չպետք է լինի: Այդպիսի փաստաբաններից մենք ազատվելու ենք առաջին դեպքում», -ներկայացրեց Փաստաբանների պալատի նախագահը:

2011-ին Փաստաբանների պալատում փաստաբանների նկատմամբ շուրջ 40 կարգապահական վարույթ է հարուցվել, որից ավարտվել է 33-ը: Ընդհանրապես, Պալատի նախագահի խոսքով, վերջին երեք տարում կարգապահական վարույթների միջին թիվը տատանվել է 31-ի և 33-ի միջև: Այժմ Փաստաբանների պալատն ունի 1133 փաստաբան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}