«Bostonherald». Արևմուտքը ևս Թուրքիային որպես խնդրահարույց պետություն է դիտում
Թուրքական կառավարությունը շարունակում է դասվել ցեղասպանություն իրականացնող պետությունների շարքին: Այս մասին տեղեկացնում է «Bostonherald» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ Արևմուտքը ևս Թուրքիային որպես խնդրահարույց պետություն է դիտում, այնուամենայնիվ, աջակցում է թուրք բռնակալներին:
«Վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը սպառնացել է, որ պատերազմ կհայտարարի Կիպրոսին, եթե այդ «անպաշտպան հանրապետությունը» փորձի օգտվել իր իրավունքից և մերձափնյա շրջաններում հորոտման աշխատանքներ սկսի»,-գրում է պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ Թուրքիային ցուցաբերվող բոլոր տեսակի աջակցությունները պետք է վաղուց դադարեցվեին: