Աստղադիտարանը ևս երկու տարով կղեկավարի Հ. Հարությունյանը
ԳԱԱ նախագահությունում կայացել Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրենի ընտրությունները։ Այդ պաշտոնում 2 տարով վերընտրվեց Հայկ Հարությունյանը, ով աստղադիտարանի տնօրենն է 2004 թվականից: Մյուս թեկնածուն «Գալակտիկա» ՓԲԸ տնօրեն Արա Միրզոյանն էր, սակայն 15 քվեարկողներից 14-ը ձայները տվեցին Հայկ Հարությունյանի օգտին, և մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Այս մասին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից:
«Քանի որ ԲԱ տնօրենի ընտրությունների հետ կապված մի շարք տարատեսակ հրապարակումներ և համացանցային տեղեկություններ են տարածվել, հիշեցնենք, որ տնօրենի ընտրություններն իրականացվում են ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից` ինստիտուտի և բաժանմունքի ժողովներում առաջադրված թեկնածուների քննարկումներից հետո: Այդ ժողովներում տեղի է ունենում ոչ թե ընտրություն, այլ քվեարկության միջոցով թեկնածուների վերաբերյալ կարծիքի արտահայտում: Համապատասխան ժողովները տեղի էին ունեցել հունվարի 31-ին Բյուրականում, որտեղ մեծամասնության հավանությանն էր արժանացել Արա Միրզոյանը և փետրվարի 6-ին Ակադեմիայում, որտեղ միաձայն հավանության էր արժանացել Հայկ Հարությունյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան