Der Spiegel. Եվրատեսիլն այս տարի անցկացվելու է այլընտրանքային կարծիքը խեղդվող, ընդդիմադիր ակտիվիստներին բանտ նետող երկրում
Գերմանական «Der Spiegel»-ի թղթակից Շտեֆան Նիգգեմայերը Ադրբեջանում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին ընդարձակ հոդված է հրապարակել: Գրում է «Ազադլիգը»:
Ըստ աղբյուրի, իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ակտիվիստներն էլ ավելի շատ աշխատում են ուշադրությունն ուղղել մարդու իրավունքների վիճակին: Նշվում է, որ նման իրավիճակում մրցույթի կազմակերպիչները ոչ քաղաքական այդ միջոցառման շեմին հայտնվել են անելանելի վիճակում:
«Ադրբեջանում իրավունքները թղթի վրա են: Արևմտյան երկրներն ու մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները խստորեն քննադատում են Ադրբեջանի կառավարությանը` երկրում առկա մարդու իրավունքների խայտառակ իրավիճակի համար: «Եվրատեսիլ» մրցույթն այս տարի անցկացվելու է այլընտրանքային կարծիքը խեղդվող, ընդդիմադիր ակտիվիստներին բանտ նետող, համատարած կոռուպցիայի մի երկրում», -ասվում է Der Spiegel-ի հոդվածում, որն ամբողջությամբ «Ազադլիգը» կհրապարակի փետրվարի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին