Կապելլոն հեռացավ Անգլիայի հավաքականից
Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն հեռացավ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնել է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը: Նման որոշման պատճառը մարզչի բանավեճն էր ֆեդերացիայի ղեկավարության հետ, որը Ջոն Տերրիին զրկել էր ավագի թևկապից:
Երեկ երեկոյան Կապելլոն հանդիպել է ԱՖԱ-ի նախագահ Դևիդ Բեռնստեյնի հետ, որից հետո հրաժարական է ներկայացրել:
«Կուզեի նշել, որ այդ հանդիպման ընթացքում, ինչպես նաև այն ողջ ժամանակահատվածում, որը նա անցկացրել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, Կապելլոն իրեն իսկական պրոֆեսիոնալի պես է պահել,- ասել է Բեռնստեյնը:- Մենք ընդունեցինք հրաժարականը` համաձայնվելով, որ ներկա իրավիճակում դա ամենաճիշտ որոշումն է: Երախտապարտ ենք Ֆաբիոյին այն ամենի համար, ինչ արել է թիմի համար: Հաջողություններ ենք մաղթում նրան հետագա աշխատանքում»:
Բրիտանական մամուլի տեղեկություններով` Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականը կմարզի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը:
Այսօր ԱՖԱ-ում հրավիրվելիք մամուլի ասուլիսում ֆեդերացիայի ղեկավարները կխոսեն հավաքականում կատարված փոփոխությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան