Կունենանք 2 պատգամավոր` Ծաղիկ Ռուբոյի տոհմից
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ճիշտ է համարում այն, որ իր եղբորորդի` Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանն առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով թիվ 6 ընտրատարածքում: «Ավելի լավ, թող ինքը մեծամասնականով ընտրվի, ես էլ խորհրդարան կգամ ԲՀԿ համամասնական ցուցակով, մանավանդ, որ մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան էլ դեմ չէ»,-«Հրապարակ»-ին ասել է Ռուբեն Գևորգյանը:
Ըստ նախնական տարբերակի` նախատեսվում էր, որ այդ ընտրատարածքում իր թեկնածությունը պետք է առաջադրի վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, Ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանը, իսկ ԲՀԿ-ն նրա դեմ կառաջադրի Ռուբեն Գևորգյանին: «Սակայն ՀՀԿ-ում որոշել են, որ ավելի ճիշտ կլինի, եթե առաջադրվի Արթուր Գեւորգյանը, քանի որ այս դեպքում Ռուբեն Գևորգյանը հանդես չի գա նրա դեմ: Բայց որպեսզի երկու Գևորգյաններն էլ հայտնվեն խորհրդարանում, պետք է, որ թիվ 6 ընտրատարածքում ԲՀԿ-ն ստանա առավելագույն ձայներ, քանի որ ԲՀԿ-ում այդպիսի պայմանավորվածություն կա, որ ցուցակով պատգամավոր են դառնալու իրենց կցված տարածքում առավելագույն ձայներ հավաքած կուսակցականները»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները