Վազգեն Խաչիկյանին կարելի է տեսնել Աբովյան փողոցի սրճարաններում
Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա` ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երևան: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Վերջին 2-3 շաբաթներին նա սկսել է նույնիսկ երևալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարաններում: Սա նշանակում է, որ Խաչիկյանի դատվելու վտանգն անցել է, և իշխանության ամենավերին օղակներից նրան չդատելու երաշխիք են տվել: Իսկ սոցապահովության հիմնադրամի ծավալուն գործով այս ընթացքում մի քանի դրվագներով գործերն ավարտվել և ուղարկվել են դատարան: Խաչիկյանի շրջապատի մարդիկ լուրեր են տարածում, թե նա իսկապես չարաշահումների հետ կապ չունի, և ենթականերն օգտվել են նրա անփորձությունից»: