093-094-ի ոդիսականը. Սուրիկ Խաչատրյանի փոխարեն լրագրողին հարցազրույց է տվել մեկ ուրիշը
Անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի թղթակցի` իբր Սուրիկ Խաչատրյանի հետ ունեցած հեռախոսազրույցի պատմությանը` թերթը գրում է. «Մենք ստուգեցինք Լոս Անջելեսի «Ժամանակ» օրաթերթի խմբագրության հեռախոսահամարի փետրվարի 3-ի ելքային և մուտքային զանգերը:
Պարզվեց, որ ամերիկյան մեր թղթակիցը Սուրեն Խաչատրյանին զանգահարել է ոչ թե 094, այլ 093 կոդով, որը, ըստ Սուրիկ Խաչատրյանի, պատկանում է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, որն էլ, փաստորեն, համառորեն մեր թղթակցի հետ խոսել է Սուրիկ Խաչատրյանի անունից»: Տեղի ունեցածի համար թերթը հայցում է Սուրիկ Խաչատրյանի և ընթերցողների ներողամտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները