Բեռլինում մեկնարկում է կինոաշխարհի կարևորագույն փառատոներից մեկը
Այսօր մեկնարկում է Բեռլինի միջազգային 62-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու է մոտ 400 ֆիլմ՝ ներկայացված աշխարհի տարբեր երկրներից:
Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 18 ֆիլմ, որոնք էլ պայքարելու են գլխավոր մրցանակի՝ Ոսկե և Արծաթե արջուկների համար: «Բեռլինալե»-ի ժյուրին ղեկավարում է անգլիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Մայք Լին:
Ավանդանբար, «Բեռլինալե» -ի ընթացքում սպասվում են բազմաթիվ հարգարժան ու համաշխարհայի ճանաչում ունեցող հյուրեր: Խոստացել են Գերմանիայի մայրաքաղաք այցելել կինոմատոգրաֆիայի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Մերիլ Ստրիպը և Ռոբերտ Փաթինսոնը: Բեռլինի կինոփառատոնի մոտ 300 հազար տոմս է վաճառվել:
Փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները