Ազգային կինոկենտրոնն ու «Ոսկե ծիրան»-ը «Բեռլինի» փառատոնին չեն մասնակցի
Ոչ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, ոչ էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը այսօր մեկնարկելիք Բեռլինի միջազգային 62-րդ կինոփառատոնին՝ «Բեռլինալե»-ին, մասնակցության հայտ չեն ներկայացրել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունյանից և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է Բեռլինի միջազգային 62-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու է մոտ 400 ֆիլմ՝ ներկայացված աշխարհի տարբեր երկրներից: Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 18 ֆիլմ, որոնք էլ պայքարելու են գլխավոր մրցանակի՝ Ոսկե և Արծաթե արջուկների համար: «Բեռլինալե»-ի ժյուրին ղեկավարում է անգլիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Մայք Լին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում