Նվեր Orange-ից` սիրո, գեղեկցության ու երիտասարդության տոներին ընդառաջ
Orange-ը սիրո, գեղեկցության ու երիտասարդության տոներն ընդառաջ նվեր է մատուցում իր բաժանորդներին: Այս մասին լրագրողներին ասաց Orange–ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ու ներկայացրեց «նվերը». այսօրվանից մինչև մարտի 8-ը, բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ և նույնիսկ կկարողանան այն կիսել մտերիմների հետ: Մինչև մարտի 8-ը, ի հավելումն կրկնակի ծավալի, Orange ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են ստանալ նաև Ինտերնետ Միասին ծառայության երկու հավելյալ SIM քարտ մեկի գնով: «Փետրվարի վերջն ու մարտի սկիզբը սիրո, գեղեկցության ու երիտասարդության տոներն են: Սա մեր նվերն է այդ գեղեցիկ տոներին ընդառաջ»,- նշեց նա:
Ընկերության գլխավոր տնօրենը նաև ասաց, որ առաջարկը գործում է Orange-ի առկա բաժանորդների համար, ովքեր կարող են երկարացնել իրենց պայմանագիրը և ստանալ նույն առավելությունները, քանի որ այս շրջանում մարդիկ երկար ժամանակ են տանն անցկացնում և կարող են առաջարկի շնորհիվ ֆիլմեր նայել, երաժշտություն բեռնել և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին