Է.Շարմազանովը պատասխանել է հարազատ բուհի ուսանողների հարցերին
Ազգային Ժողովն իր քառօրյա նիստերի ժամանակ, «Բաց դաս» ծրագրի շրջանակներում, հյուրընկալում է դպրոցականների կամ ուսանողների. այսօր խորհրդարանում էին Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ ու դասախոսներ, որոնք ծանոթացան խորհրդարանի աշխատանքներին, մասնակցեցին ԱԺ նիստին, որից հետո էլ հանդիպում ունեցան ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Է.Շարմազանովը, ողջունելով հարազատ բուհ-ի ուսանողներին, կոչ է արել վերջիններիս ազատ երկխոսության ու ներկայացրել խորհրդարանական աշխատանքների առանձնահատկությունները:
Ապագա լրալրողներին, պատմաբաններին, սոցիոլոլներին և այլ մասնալիտություններ ընտրած ուսանողներին առավելապես հետաքրքրում էին արտաքին, մասնավորապես` տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, մշակութային, հոքևոր հիմնախնդիրներին, բանակին, կրթությանը, ընտրական գործընթացներին, ցեղասպանության ճանաչմանն առնչվող և մի շարք այլ հարցեր, որոնց ԱԺ փոխնախագահը պատասխանել է բավականին հանգամանալի ու ներկայացրել նաև սեփական տեսակետները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին