ՍԹԱՐ-ում մեկնարկել է ինտերակտիվ նախագիծ` «Քո կարծիքը»
ՍԹԱՐ առևտրային ցանցը գործարկել է նոր ինտերակտիվ նախագիծ` «Քո կարծիքը», որի նպատակն է հաճախորդների հետ անկեղծ երկխոսությունը և կարծիքների արտահայտումը:
«Մեզ համար սա հրաշալի հնարավորություն է էլ ավելի մոտենալ մեր հաճախորդներին, լսել նրանց կարծիքը, հասկանալ նրանց պահանջները, բացահայտել առկա խնդիրները, ինչպես նաև գտնել դրանց լուծման լավագույն ուղիները»,- մեկնաբանում է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ.Հարությունյանը:
ՍԹԱՐ-ից նաև հայտնում են, որ նախագիծը կընթանա մի քանի փուլով: Յուրաքանչյուր փուլում կընտրվի որևէ ակտուալ հարց և կդրվի քննարկման: Հաճախորդների հետ երկխոսությունը կընթանա առցանց` facebook և twitter սոցիալական ցանցերում ՍԹԱՐ-ի պաշտոնական էջում, իսկ ընկերության կողմից որպես զրուցակից հանդես կգա ղեկավարներից մեկը` կախված քննարկվող թեմայից:
Նախագծի շրջանակում ցանցի հաճախորդները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կարծիքը ընկերության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև խանութներում, ուր տեղադրված են հատուկ գրատախտակներ և հարցաթերթիկներ:
Այս պահին արդեն մեկնարկած է «Քո կարծիքը» նախագծի առաջին էտապը, որում ՍԹԱՐ-ը քննարկման է ներկայացրել ցանցի խանութների ապրանքատեսականու հարցը, իսկ ընկերության կողմից քննարկումն առցանց վարում է կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը:
ՍԹԱՐ-ը հրավիրում է բոլորին միանալու քննարկմանը
Facebook https://www.facebook.com/starsupermarket?sk=app_203125473073705
և Twitter http://twitter.com/starsupermarke1:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա