Ցեղասպանությունը ճանաչած երկրների և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է
Թուրքական լրատվամիջոցներում լայնորեն տարածվում է «Ցեղասպանության ճանաչումով աճում է առևտրաշրջանառությունը» վերտառությամբ մի հրապարակում, որտեղ տվյալներ են ներկայացվում, թե ինչպես է Թուրքիայի առևտրաշրջանառությունն աճել այն երկրների հետ, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:
Մասնավորապես «Haber3» թուրքական լրատվական կայքը, վկայակոչելով ANCA-ին (Ամերիկայի հայ ազգային կոմիտեի) և «OECD»-ի (ՏՀԶԿ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) վիճակագրական տվյալները, ներկայացնում է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ցուցանիշները Ցեղասպանությունը ճանաչած երկրների ու Թուրքիայի միջև:
Ընդգծվում է այն փաստը, որ երբ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ին հայության կոտորածն անվանեց ցեղասպանություն, հենց այդ տարում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալն աճեց 10 տոկոսով:
Ստորև ներկայացվում է Հայոց ցեղասպանության ճանաչման տարեգրությունը և առևտրատնտեսական ցուցանիշի աճը:
Պետություն
|
Ճանաչման տարեթիվ
|
Առևտրի ծավալի աճ
|
Բելիգիա
|
1998թ. մարտի 26
|
+ % 174
|
Կանադա
|
2004թ. ապրիլի 21
|
+ % 148
|
Ֆրանսիա
|
2001թ. հունվարի 29
|
+ % 257
|
Հունաստան
|
1996թ. ապրիլի 25
|
+ % 399
|
Իտալիա
|
2000թ. նոյեմբերի 17
|
+ % 126
|
Լիբանան
|
2000թ. մայիսի 11
|
+ % 126
|
Հոլանդիա
|
2004թ. դեկտեմբերի 21
|
+ % 66
|
Ռուսաստան
|
1995թ. ապրիլի 14
|
+ % 912
|
Սլովակիա
|
2004թ. նոյեմբերի 30
|
+ % 298
|
Շվեդիա
|
2000թ. մարտի 29
|
+ % 33
|
Շվեյցարիա
|
2003թ. դեկտեմբերի 13
|
+ % 6
|
Ուգանդա
|
2004թ. մարտի 26
|
+ % 85
|
Հիշեցնենք, որ երբ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին, ապա նաև վերին պալատներն ընդունեցին Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը, թուրքական իշխանությունները հանդես եկան սպառնալիքների տարափով: Անկարան Ֆրանսիայի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառելու վճռականություն հայտնեց, իսկ վարչապետ Էրդողանը նույնիսկ հրապարակեց ֆրանսիացիների դեմ կիրառվելիք 8 կետից բաղկացած պատժամիջոցների ցանկը:
Նախորդող նորությունները` http://www.panorama.am/am/world/2011/12/23/erdoghan/
http://www.panorama.am/am/region/2012/01/24/turkey-france/?sw
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները