ՊԵԿ նախագահն աշխատանքից ազատել է վարչապետի մտերիմներին
«Երկիրն» անդրադարձել է Պետեկամուտների կոմիտեում տեղի ունեցող իրադարձություններին` նշելով, որ վերջերս ատեստացիայի անցկացումից հետո զգալի թվով աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Եվ ազատվածների թվում, ըստ թերթի, կան նաեւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալների մտերիմ շրջապատը կազմող որոշ պաշտոնյաներ:
«Հարվածն առավել զգալի է եղել ՊԵԿ նախագահի տեղակալ, ինչպես նաեւ վարչապետի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի Արտաշես Բեյբությանի համար, որի շրջապատը կազմող համարյա բոլոր անձինք ազատվել են հանգուցային պաշտոններից»,- գրում է թերթը եւ ավելացնում. «Ժամանակը ցույց կտա` արդյոք նա (Գ. Խաչատրյանը) վերականգնել է իր նախկին դիրքերը, թե՞ ուղղակի որոշել է գնալուց առաջ շրխկացնել դուռը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները