Արարատում թեժ մրցակցություն է սպասվում

Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքում թեժ մրցակցություն է սպասվում: Նման ենթադրություն կարելի է անել` հաշվի առնելով հավակնորդների առատությունը: Այս օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն` առնվազն չորս հոգի հավակնում են պատգամավոր դառնալ այս ընտրատարածքից. Արայիկ Գրիգորյան, Գրիգոր Գրիգորյան (Շերիֆ), Արամ Սարգսյան և Ռազմիկ Թևանյան:
Panorama.am-ը զրուցեց նշված գործիչների հետ, ինչի արդյունքում պարզվեց, որ նրանցից առնվազն մեկն այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն չունի:

Ավելի վաղ հայտնել ենք, որ նախկին փոխոստիկնապետ, ԲՀԿ Արարատի մարզային շտաբի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի առաջադրման վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չկա: Նա հայտնել էր, որ սպասում է կուսակցության որոշմանը:

«Ավշար ալկո» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, ով նախորդ ընտրություններում պատգամավոր էր դարձել ՀՅԴ համամասնական ցուցակով, մեզ հետ զրույցում հրաժարվեց որևէ պարզաբանում տալ` պատճառաբանելով, որ զբաղված է: Փոխարենը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ կուսակցությունը մեծամասնական առաջադրումների վերաբերյալ որոշում դեռևս չի կայացրել, բայց Արայիկ Գրիգորյանի թեկնածության հարցը քննարկվում է. «Հնարավոր է ՀՅԴ-ն մեծամասնականով առաջադրի իր թեկնածուները` ինչպես Արարատի մարզում, այնպես էլ մյուս ընտրատարածքներում»:

Հարկ է նկատել, որ Արայիկ Գրիգորյանի անվան շուրջ տեղեկությունները նրան առաջադրումը կապում են ոչ թե ՀՅԴ-ի, այլ` ՀՀԿ-ի հետ: Ենթադրվում է, որ այս ընտրատարածքում անկուսակցական Արայիկ Գրիգորյանին կառաջադրի ու կսատարի հենց ՀՀԿ-ն: Վահան Հովհաննիսյանը ոչինչ չբացառեց` նշելով, որ անգամ այդ դեպքում հնարավոր է իրենք սատարեն «Ավշար ալկո»-ի սեփականատիրոջը: Անգամ չի բացառվում, որ ՀՅԴ-ն այդ դեպքում որոշի առաջադրել Արայիկ Գրիգորյանի եղբորը` Արամայիս Գրիգորյանին, ով նախկինում մեծամասնականով ընտրակարգով մասնակցության ու հաղթանակի փորձ ունի:

Հայրենի Արարատում առաջադրվելու փաստը` Panorama.am-ի հետ զրույցում, ժխտեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Արարատի մարզում մեծամասնական ընտրակարգով ընտրություններին ես չեմ մասնակցի»,- վստահեցրեց Արամ Սարգսյանը` նշելով, որ որոշումը վերջնական է:
Պատճառն ըստ ամենայնի` նույն ընտրատարածքում ընկերոջ` Ռազմիկ Թևանյանի հնարավոր առաջադրումն է: «Ռազմիկ Թևանյանն իմ ընկերն է, և ես կողմ եմ, որ ինքն առաջադրվի: Ես պաշտպանելու եմ նրա թեկնածությունը»,- նշեց նա: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում աջակցությունը չի լինի միայն անհատական. «Ես համոզված եմ, որ Ռազմիկ Թևանյանի թեկնածությունը ՀԱԿ-ն էլ կպաշտպանի»:

Ինչ վերաբերում է հավանական մրցակիցներին, ապա Արամ Սարգսյանի վստահեցրեց. «Ռազմիկ Թևանյանը Արցախյան պատերազմին մասնակցած, Երասխի սահմանին 15 տարի կանգնած, հասարակության մոտ բարի համբավ ունեցաղ մարդ է: Ավելի հեղինակավոր մարդ այդ տարածքում դժվար է գտնել: Ես էլ այդ տարածքի բնակիչ եմ: Ես չեմ տեսնում մարդ, որ կկարողանա իրեն հաղթել»:

Սեփական հնարավորությունները բարձր է գնահատում նաև անձամբ Ռազմիկ Թևանյանը: «Ինձ խանգարող հանգամանք չկա, իհարկե Արայիկ Գրիգորյանը մրցակից է, բայց ես շատ ավելի լուրջ մրցակից եմ համարում Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆին)՝ իր անցած ճանապարհի, հեղինակության առումով: Վերջապես այդ մարդը որպես ներքին զորքերի հրամանատար մեր երկրի նորագույն պատմության մեջ մեծ դեր է ունեցել»,- հաստատելով իր առաջադրման մասին լուրերը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից աջակցությանը, նա հրաժարվեց այդ մասին խոսել` չթաքցնելով Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ ունեցած կապերն ու ըստ այդմ ենթադրվող աջակցությունը. «Մեր մարզը երբեք այնքան քաղաքականացված չի եղել, որքան հիմա, իսկ Սարգսյանների ընտանիքի հետ ունեցած իմ կապը, ինձ համար սրբություն է: ս չեմ կարող ինձ թույլ տալ քաղաքական դիվիդենտներ սպասել այդ հարաբերություններից, Վազգեն Սարգսյանն իմ մարտական ընկերն էր: Արամ Զավենիչը իմ ընկերն է, իմ կողքին կկանգնի անպայան, եթե իր ժամանակը ների՝ կողքիս կլինի նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}