Ընտրությունները` կենաց-մահու պայքար. ՀՀԿ-ես, թե Մարքսիստ
«Հայաստանում մի բան կփոխվի այն ժամանակ, երբ ընտրությունները, առավելևս` տեղական ինքնակառավարման մարմինների, կդադարեն կենաց-մահու պայքարի ասպարեզ լինել»,- գրում է «Առավոտը»` անդրադառնալով Հրազդանում կայանալիք ընտրություններին և օրինակ բերելով Կոտայքի մարզպետին, ով իր անմիջական պարտականությունները թողած` լծվել է այդ պայքարին եւ իր պատվի ու հավանաբար, հետագա պաշտոնավարման հարց է համարում Հրազդանի գործող քաղաքապետին նորից իր պաշտոնում անցկացնելը:
«Ընտրվելն ընդամենը համաքաղաքացիների որոշակի բեռն իր վրա վերցնել է: Հիմա ինձ համար կարևո՞ր է, թե որտեղից է Երեւանի քաղաքապետը` ՀՀԿ-ի՞ց, թե՞, ասենք, Մարքսիստական կուսակցությունից: Ինձ համար կարևոր է, որ նա փողոցներում աղ ու ավազ ցանի: Ցավոք, դա բավարար չափով չի արվում մայրաքաղաքում: Պատկերացնում եմ, թե ինչպիսին է վիճակը Հրազդանում»,- գրում է հեղինակը: