Արտգործնախարարի ծառայողական մեքենան, պարզվեց, նվիրատվություն է
Օրերս Panorama.am-ը ներկայացրել էր «Ի՞նչ մեքենաներով են շրջում մեր նախարարները և ինչքա՞ն փող են ծախսում դրանց վրա» հրապարակումը, որտեղ ներկայացված էին գերատեսչություններից ստացված հարցման պատասխանները:
Մասնավորապես, ներկայացրել էինք, թե ի՞նչ մեքենաներ են սպասարկում Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը (խոսքը ոչ ռուսական արտադրության մեքենաներին է վերաբերում)` նախարարին, նախարարի տեղակալներին ու աշխատակազմի ղեկավարին:
Հիշեցնենք. նախարար Էդվարդ Նալբանդյանին սպասարկող մեքենան է 2006թ. թողարկման Mersedes Benc S530, որի շուկայական արժեքը 34 մլն 672.8 դրամ է, իսկ աշխատակազմի ղեկավարին էլ սպասարկում է 2003թ-ի արտադրության AUDI A6-ը` շուկայական արժեքը 25 մլն 785.4 դրամով:
Այս թվերը ներկայացված էին Panorama.am-ի հարցման պատասխանում, սակայն պարզվեց, որ նախարարությունից մեզ ուղարկված պատասխանում փոքր-ինչ թյուրիմացություն է տեղի ունեցել: Մասնավորաբար` նախարարի ու աշխատակազմի ղեկավարի ծառայողական մեքենաները ձեռք են բերվել ոչ թե այդ գնով ու նախարարության կողմից, այսինքն` պետական միջոցների հաշվին, այլ նվիրատվություն են:
Արտգործնախարարությունը միակն էր, որ մեզ ուղղված պատասխանում չէր մատնանշել, թե ո՞ր մեքենաներն են նվիրատվությամբ հայտնվել գերատեսչության հաշվեկշռում: Ի տարբերություն Կրթության և գիտության նախարարության պատասխանի, որում հստակ նշված էր, որ նախարար Արմեն Աշոտյանի 2009թ. արտադրության Volkswagen Touareg-ը ձեռք է բերվել 30 մլն 390 հազար դրամով, սակայն ոչ թե նախարարության, այլ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջոցներով և հենց այս ընկերության հաշվեկշռում էլ գտնվում է:
Նախորդող` http://panorama.am/am/analytics/2012/02/06/ministry-cars/
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում