Գուգարքում կանցկացվի արտաճանապարհային մեքենաների ձմեռային ռալլին
Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են էքստրեմալ մարզաձևերի մրցումների ձմեռային փուլի մեկնարկի մասին:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջին մրցումն` արտաճանապարհային մեքենաների ձմեռային ռալլին, կանցկացվի փետրվարի 12-ին Լոռու մարզի Գուգարք համայնքի «Կապույտներե հանգստի գոտու տարածքում: Jeep-Trial դասի մրցումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ արտաճանապարհային մեքենաների էքստրեմալ վարման սիրահարներ:
«Անցկացնելով մրցույթը Լոռու մարզում, մենք ակնկալում ենք վարորդների ակտիվ մասնակցություն` և մայրաքաղաքից և մարզերից: Քանի որ սա Էքստրեմալ սպորտի «Ադրենալինե ասոցիացիայի կազմակերպած առաջին մրցումն է, էքստրեմալ վարման պրոֆեսիոնալները կմասնակցեն մրցույթից դուրս: Սկսնակ վարորդները կկարողանան ոչ միայն փորձել իրենց ուժերն, այլև հաղթել Jeep-Trial դասի մրցումներում»,-նշել է Հայաստանի Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
«Էքստրեմալ սպորտը մեծ տարածում է գտնում ամբողջ աշխարհում և դրա սիրահարների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են: Հուսով եմ, որ սկսնակները կհամալրեն մարզիկների համերաշխ ընտանիքը, քանի որ մեկ անգամ փորձելով քո ուժերը պայքարում, դու մնում ես հավատարիմ էքստրեմալ սպորտին: Բոլոր մասնակիցններին` և երիտասարդ, և փորձառու վարորդներին մաղթում եմ խոչընդոտները հաղթահարելու վառ տպավորություններ, վարպետության և արագության նոր ռեկորդներ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ ռալլիին կմասնակցեն Երևանի և Հայաստանի մարզերի շուրջ 35 վարորդ, ինչպես նաև Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoxtreme ֆեդերացիայի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում