ՕԵԿ-ից նեղացող չի գրանցվել. Նրանք պարզապես վատառողջ են
Մամուլում լուրեր են տարածվել, թե պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նեղացել է ՕԵԿ ղեկավարությունից` իրեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չընդգրկելու համար։
Այս կապակցությամբ Հեղինե Բիշարյանը «Հայոց աշխարհի» թղթակցին ասել է. «Սա հերթական անհեթհեթ բամբասանքն է։ Ըստ երևույթին, Հ.Մարգարյանը այնքան պարտաճանաչ է եղել իր աշխատանքում, որպես պատգամավոր այնքան ակտիվորեն է մասնակցել նիստերին, խորհրդարանական տարբեր քննարկումներին, որ նրա բացակայությունն անմիջապես զգացվել է և դարձել տարբեր ասեկոսեների պատճառ։
Ոչ միայն Հ.Մարգարյանը, այլեւ Խաչիկ Հարությունյանը վատառողջ են և չեն մասնակցել այս քառօրյային։ Կարծում եմ, անթույլատրելի է այդպիսի բամբասանքներ տարածել մի մարդու մասին, որը մշտապես բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, և կուսակցության նվիրյալներից է»։