Ինտերնետ հասանելիության մակարդակով Հայաստանն առաջինն է ԱՊՀ-ում. InternetWorldStats
«InternetWorldStats» միջազգային կազմակերպության` աշխարհում ինտերնետի հասանելիության մասին ամենամյա ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, Հայաստանը բնակչության քանակի և համացանցի հասանելիության համամասնությամբ զբաղեցնում է առաջին հորիզոնականը տարածաշրջանում: Այս մասին են վկայում կազմակերպության վարկանիշային աղյուսակի արդյունքները:
Ըստ այդմ, Հայաստանի 2,967,975 բնակչության մոտ 47, 1 տոկոսը, այն է 796 հազ. 550 մարդու համար 2011 թ-ի հունիսի տվյալներով ինտերնետը հասանելի է: Նշվում է, թե 2011 թ-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով, Հայաստանում կա մոտ 242,140 «Facebook» սոցիալական ցանցի օգտատեր:
Հատկանշական է, որ նույն ժամանակաշրջանի համար Վրաստանի դեպքում 4,585,874 միլիոն բնակչության համար ինտերնետի հասանելիություն է ապահովված 1,300,000-ի համար (28.3 %): Ադրբեջանի 8,372,373 միլիոն բնակչության պարագայում ինտերնետի հասանելիություն ունի մոտ 3,689,000 մարդ, ինչը տոկոսային համադրմամբ կրկին զիջում է Հայաստանի ցուցանիշին` կազմելով 44.1 %:
Նույն զեկույցի համաձայն, ԱՊՀ անդամ այլ երկրներ ևս ինտերնետի հասանելիության մակարդակով զիջում են Հայաստանի: Այսպես, Ռուսաստանում ինտերնետից օգտվողների ազգաբնակչության թիվը կազմում է 43.0 %, Ուկրաինայում 33.9 %, Բելառուսում 46.3 %, Ուզբեկստանում 26.8 %, Տաջիկստանում 9.2 % Ղազախստանում 34.1 % և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին