Վերակենդանացման բաժանմունքում հայտնված Ջիոևան գիտակցության է եկել
Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ, նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ալլա Ջիոևան, ով փետրվարի 9-ին հոսպիտալացվել էր, գիտակցության է եկել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Ցխինվալիի Հանրապետական հիվանդանոցի բժիշկների հաղորդած տվյալներին:
Նշենք, երեկ երեկոյան Ալլա Ջիոևայի նախընտրական շտաբ էին ներխուժել զինված անձիք: Ջիոևայի կողմակիցների խոքերով, դիմակավորված անձիք ծեծի են ենթարկել շտաբի անձնակազմին, այնուհետև կոթով հարվածել են Ջիոևային: Վերջինս գիտակցությունը կորցել և հոսպիտալացվել էր:
Չճանաչված հանրապետության դատախազության տվյալներով, Ջիոևան իրեն վատ է զգացել հետաքննիչների հետ զրույցի ժամանակ: Վերջիններս շտաբ էին եկել ընդդիմադիր գործչին դատախազություն հրավիրելու նպատակով, ինչը մերժվել էր:
Իշխանությունները Ջիոևային մեղադրել են երկրում անկայունություն տարածելու մեջ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այսօր նախատեսված էր ընդդիմադիր գործչի երդմնակալության արարողությունը:
Հիշեցնենք, Ալլա Ջիոևան իրեն Հարավային Օսիայի նախագահ է հռչակել և օրեր առաջ դուրս էր եկել իշխանությունների հետ կնքած պայմանագրից, համաձայն որի պատրաստվում էր մասնակցել մարտի 25-ին նախանշված նախագահական նոր ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա