«Վիսոցկի. Շնորհակալ ենք, որ ողջ ես». վաղը` Երևանում
«Վիսոցկի. Շնորհակալ ենք, որ ողջ ես» ֆիլմը վերջապես կներկայացվի հայ հանդիսատեսին. փետրվարի 11-ին այն կցուցադրվի «Մոսկվայի տան» դահլիճում, ընդ որում ցուցադրությանը ներկա կգտնվի նաև Նիկիտա Վիսոցկին, ով հանդես է եկել որպես ֆիլմի սցենարիստ ու համապրոդյուսեր:
Հիշեցնենք, ռեժիսոր Պյոտր Բուսլովի ֆիլմը էկրաններ բարձրացավ 2011թ-ի դեկտեմբերին 1-ին, անմիջապես դառնալով ռուսական կինոշուկայի առաջատարը ` դասվելով հոլիվուդյան առաջատար ֆիլմերի շարքին:
«Մոսկվայի տանը» ցուցադրությունից հետո կկայանա նաև Վիսոցկու որդու ճեպազրույցը:
Նշենք, որ ֆիլմը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, սակայն մեկ բան ակնհայտ է` անտարբեր մնալ դրա դիտումից անհնար է. ամենքն իր Վիսոցկուն է կգտնի ֆիլմում, որում ներկայացված են նաև փաստավավերագրական կադրեր Վիսոցկու 1979թ-ի համերգից, որի ժամանակ երգիչը կլինիկական մահ վերապրեց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում