ԱՖԱ-ն Կապելլոյին 1,5 մլն ֆունտ ստեռլինգ չի վճարի
Անգլիական ֆուտբոլային ասոցիացիան հերքել է հաղորդումներն այն մասին, որ պայմանագրի վաղաժամ լուծարման համար, որպես փոխհատուցում, Կապելլոյին 1,5 մլն ֆունտ ստեռլինգ պետք է վճարի:
Կապելլոն ԱՖԱ-ի հետ պայմանագրով տարեկան 6 մլն ֆունտ ստեռլինգ էր վաստակում: Քանի որ նրա պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր 6 ամիս անց, բրիտանական լրատվամիջոցներում կարծիք է հայտնվել, որ երկրի ֆուտբոլային ֆեդերացիան ստիպված կլինի փոխհատուցում վճարել:
Ավելի հաճախ նշվում է 1,5 մլն ֆունտ ստեռլինգի մասին, սակայն ԱՖԱ-ն հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան