Ահմադինեժադ. Իսրայելը նման է «թղթե մեքենայի», որն արևմուտքին այլևս պետք չէ»
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ`միլիոնավոր իրանցիներ այսօր մասնակցել են իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձին նվիրված քայլերթին:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր կայացած քայլերթի ժամանակ, դիմելով Արևմուտքին, մասնավորապես նշել է. «Արևմտյան երկրներին խորհուրդ եմ տալիս, որպեսզի ձեռնպահ մնան տարածաշրջանի գործերին միջամտելու և Իսրայելին աջակցելու քաղաքականությունից: Իսրայելը նման է «թղթե մեքենայի», որն Արևմուտքին այլևս պետք չէ»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ` ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Անգլիան և Իսրայելը հեղափոխության առաջին իսկ օրվանից տարբեր միջոցներով փորձել են այդ հեղափոխությունը կործանել, սակայն 33 տարի անց էլ Իրանի ժողովուրդը արժանապատվորեն բռնել է զարգացման ճանապարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին