Հենրիխ Մխիթարյան. «Հասկանում ենք, որ ընդհանուր գործ ենք կատարում»
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության թղթակցի հարցերին:
- Հենրիխ, վերջերս մեր կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվեցիր հունվարի լավագույն ֆուտբոլիստ: Ինչպե՞ս ես վերաբերվում քո մատուցած ծառայությունների նման գնահատականներին:
- Լավագույն ֆուտբոլիստի մրցանակներ ստանալը միշտ էլ հաճելի է: Դա խոսում է այն մասին, որ դու լավ աշխատանք ես կատարում և ճիշտ ճանապարհի վրա ես:
- Արդեն երկու ուսումնամարզական հավաք եք անցկացրել: Ինչպե՞ս ես գնահատում թիմի ներկայիս վիճակը:
- Նախապատրաստությունը նորմալ է ընթանում: Մենք կատարում ենք մարզչական շտաբի բոլոր ցուցումները: Բոլորս էլ պրոֆեսիոնալներ ենք, հասկանում ենք, որ ընդհանուր գործ ենք կատարում, ուստի նվիրվում ենք 100 տոկոսով:
- Ինչպե՞ս ընդունեցիր այն լուրը, որ «Հայդուկի» հետ հանդիպումը հետաձգվել է:
- Որքան շատ ստուգողական հանդիպումներ լինեն, այնքան լավ: Չէ՞ որ ինչքան շատ խաղանք, այնքան արագ լավ մարզավիճակ ձեռք կբերենք: Բայց, ինչ արած, մեկ խաղ պակաս, մեկը` ավելի… Մարզումների ժամանակ հաճախ տեմպն այնպիսին չէ, ինչպիսին լինում է խաղերի ընթացքում: Բայց ոչինչ… Կարծում եմ` հետաձգված հանդիպումն այնքան էլ շատ չի անդրադառնա թիմի նախապատրաստության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում