Ոչ մի ընդհատում` քաղցկեղի քիմիաթերապիան վնաս չէ հղիությանը
Բելգիացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ չարորակ ուռուցքների քիմիաթերապիայի կուրսը հղիության ժամանակ ամենևին էլ վնասակար չէ ու պարտադիր չէ դրա ընդունման համար ընդհատել հղիությունը: Այս տվյալները ներկայացնում է MedPage Today-ը ու հիշեցնում, որ մինչ այսօր մայրանալու սպասող կնոջ մոտ հայտնաբերված ուռուցքը լուրջ խնդրի առաջ էր կանգնեցնում` արդյոք ուռուցքի բուժումը չի վնասի պտղին կամ հակառակը` ապագա մորը և արդյոք միակ ելքը հղիության ընդհատումն է:
Լևենի համալսարանական հիվանդանոցի մասնագետները հետազոտել են 70 կանանց, ովքեր համաձայնել էին քաղցկեղի բուժմանն` առանց հղիության ընդհատման, ինչպես նաև նրանց երեխաներին մինչև երկու տարեկան հասակը: Պարզվել է, որ ուռուցքների քիմիաթերապիան ապագա երեխայի համար զգալի վնաս չի ներկայացնում, բայց միայն այն դեպքում, եթե բուժումը սկսվի հղիության 14-րդ շաբաթից ոչ շուտ` փոքրիկի օրգանների ձևավորումը պարտադիր է: Միակ անհանգստացնող երևույթն այն է եղել, որ երեխաների մեծ մասը ծնվել է ժամկետից շուտ` մինչև հղիության 37-րդ շաբաթը:
Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ բացասական այլ երևույթներ ի հայտ չեն եկել, իսկ վաղաժամ ծնված երեխաները ոչնչով չեն տարբերվել առողջ մայրերց վաղաժամ ծնված մանուկներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա