Հայ հանդիսականի համար առաջին անգամ հնչելու է Պագանինիի ջութակի 3-րդ կոնցերտը
Այսօր հայ հանդիսականի համար Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ է ունենալու աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանը: Նա հանդես է գալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Վալտե Ջոնը (Հարավային Կորեա):
Համերգին հնչելու են Շուբերտ (Իտալական ոճով նախերգանք D. 590), Պագանինի (Ջութակի կոնցերտ թիվ 3), Դվորժակ (Սիմֆոնիա թիվ 9): Նշենք, որ Պագանինիի ջութակի 3-րդ կոնցերտը Հայաստանում հնչելու է առաջին անգամ:
Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թ. Երևանում: 1988թ. դարձել է Չայկովսկու անվան, այն ժամանակ դեռ համախորհրդային մրցույթի հաղթող: Միջազգային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1989թ. Մարինյան թատրոնի հետ Շլեզվիգ-Գոլշտեյնի փառատոնում: Մադոյանը ձայնագրել է 7 ալբոմ: Ջութակահարը ապրում է Գերմանիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները