Մանկապիղծը բանտում ինքնասպան է եղել
Մանկապղծության մեջ մեղադրվող հոկեյի ուկրաինացի մարզիչ Իվան Պրավիլովին գտել են մահացած ամերիկյան բանտի իր խցում: Նախնական տվյալների համաձայն, մանկապիղծը ինքնասպան է եղել, սակայն նշանակվել է փորձաքննություն:
Associated Press-ի հաղորդմամբ, 48-ամյա մարզիչը, որ ԱՄՆ-ում հիմնել էր սեփական մարզադպրոցը, ձերբակալվել է այս հունվարին Ֆիլադելֆիայում: Ըստ դատավարության նյութերի, հունվարի 3-ին նա երկու ուկրաինացի տղաների է բերել իր բնակարան, որտեղ գիշերվա ընթացքում նրանցից մեկի նկատմամբ կատարել է այլասեր գործողություններ:
Պարզվել է նաև, որ ավելի ուշ Պրավիլովը մյուս տղային սպառնացել է մարզադպրոցի հանդերձարանում , իսկ ոստիկանություն դիմել է այն ընտանիքը, որում ապրում էին տղաները: