Քաղաքական 12:15 11/02/2012

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարածվել է ՀՀ դեսպանի նամակը

Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ` Իռլանդիայի ԱԳ նախարար ի բրիֆինգը, որի ընթացքում ներկայացվել են ԵԱՀԿ իռլանդական նախագահության գերակայությունները: Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտություններին, ԼՂ հիմնախնդրի առթիվ Նախարար Գիլմորը մասնավորապես նշել է, որ ողջունում է ԵԱՀԿ ՄԽ շարունակական ջանքերը ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ակնկալում է սերտորեն համագործակցել ՄԽ համանախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջից:

ԱԽ անդամ երկրներն բացառությամբ Ադրբեջանի իրենց աջակցություն են հայտնել առաջիկա տարվա ընթացում ԵԱՀԿ նախագահության նշված գերակայություններին և հակամարտություններին լուծում գտնելու Իռլանդիայի հանձնառությանը: Միակ դժգոհ ելութը հնչեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչը: Ի պատասխան այդ ելույթի, ՄԱԿ ԱԽ անդամներին է ներկայացվել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի նամակը, որում մասնավորապես ասված է.

«Ցավալի է, որ Ադրբեջանը, լինելով Անվտանգության Խորհրդի նորընտիր ոչ մշտական անդամ, օգտագործում է այդ հնարավորությունը ներկայացնելու միակողմանի տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը ոչ միայն հեռու է իրականությունից, այլև ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների ոգուն։

Ադրբեջանի հայտարարությունը ամբողջովին հակասում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների՝ հենց անցած ամիս Սոչիում արված հայտարարության ոգուն, որում ընդգծվում էր կողմերի պատրաստակամությունը արագացնելու միջնորդների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ընդունումը։

Ո՞րն է ադրբեջանական փորձի իմաստը՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներ սկսելու Անվտանգության Խորհրդում, թե փոփոխել ԵԱՀԿ կողմից ընդունված և ԵԱՀԿ-ի փաստաթղթերում և հայտարարություններում երկար ժամանակ օգտագործվող տերմինաբանությունը։ Օգտագործել ճիշտ տերմինաբանությունը՝ հակամարտության արմատները նկարագրելու համար մի բան է, իսկ օգտագործել տերմինաբանությունը փաստերը կեղծելու և իրականությունը խեղաթյուրելու համար, լիովին այլ բան է։

Դժբախտաբար, Ադրբեջանի այսպիսի վարքագիծը հաստատում է, որ այդ երկրի համար միակ ուղեցույցը եղել և մնում է այս հեղինակավոր ամբիոնի օգտագործումը կեղծ փաստեր տարածելու, ապատեղակատվություն սփռելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սխալ կերպով ներկայացնելու համար։ Չնայած ՄԱԿ Անվտանգության Խորհրդի առաջ տրված իր խոստմանը՝ «պահպանելու միջազգային խաղաղությունը», Ադրբեջանը շարունակաբար սպառնում է ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, ինչպես նաև իր ղեկավարությունը ամեն օր «սուր է ճոճում» և դրամատիկ կերպով մեծացնում իր ռազմական բյուջեն, շարունակում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումները, համակարգված կերպով վանդալիզմի ակտեր է իրականացնում հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ և այս ցանկը կարելի է շարունակել։

Ի պատասխան վերջին երկու տարիներին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների արված կոչերի, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դրականորեն են պատասխանել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու, հրադադարի ամրապնդման, շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկներին։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է մերժել դիպուկահարների հետ քաշման և հրադադարի ամրապնդման առաջարկները և շարունակում է խոչընդոտել հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Նախագահների կողմից G8-ի գագաթաժողովներին Լ՛Ակվիլայում (2009), Մուսկոկայում (2010) և Դովիլում (2011) արված համատեղ հայտարարություններից հետո Հայաստանը ողջունել է դրանք և հայտարարել, որ պատրաստ է առաջ շարժվել այդ հայտարարություններում նշված սկզբունքների և տարրերի հիման վրա։ Դա ապացուցում է, որ միջազգային հանրության մոտեցումները համապատասխանում են Հայաստանի մոտեցումներին։

Ինչու՞ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը չհիշատակեց այդ հայտարարություններն իր ելույթում։ Պարզապես այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել դրանք։

Միգուցե Անվտանգության Խորհրդում նորընտիր Ադրբեջանը պետք է հարգի այդ մարմնի աշխատանքը և նրա անդամներին` ձեռնպահ մնալով սադրիչ գործողություններից և հայտարարություններից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}