«Զվարթնոցը» բացել է դարպասները. Թռիչքներին խոչընդոտ չկա
Այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձյան առատ տեղումների հետևանքով հետաձգված թռիչքները սկսել են իրականացնել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց օդանավակայանի տեխնիկական մենեջեր Աշոտ Միրզոյանը:
«Վիճակն այստեղ հիմա նորմալ է, թռիչքուղին մաքուր է և թռիչքներն իրականացվում են ըստ չվացուցակի», -հավելեց Միրզոյանը:
Ընդհանուր առմամբ հետաձգվել է 10 չվերթ` դեպի Դուբայ, Պրահա, Ռուսաստան: Չվերթներին ուղևորները ընդհանուր առմամբ ստիպված են եղել սպասել 8 ժամ:
Դեպի Երևան չվերթների համար որպես պահեստային օդանավակայաններ ծառայել են Մինվոդիի, Թբիլիսիի և Իրաքի օդանավակայանները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա