Երգչուհի Ադելն արժանացել է ամենաշատ «Գրեմմի»-ի
Բրիտանացի երգչուհի Ադելը նախօրեին կայացած 54-րդ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «հավաքել» է ամենաշատ մրցանակները:
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը սկսվել է փետրվարի 11-ին մահացած երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակին նվիրված կատարումով: «Մեր ընտանիքում մեծ դժբախտություն է տեղի ունեցել: Մենք մեծ կորուստ ենք կրել»,-այս խոսքերով է սկսել հաղորդավար, ռեփեր և դերասան Էլ Քուլ Ջեյը:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադելը «Գրեմմի» մրցանակի է արաժանացել ամենակարևոր անվանակարգերում` «Լավագույն երգ» (Rolling In The Deep երգով), «Տարվա լավագույն ձայնագրություն» (Rolling In The Deep), «Տարվա լավագույն ալբոմ» («21»), «Փոփ երաժշտության բնագավառում լավագույն սոլո կատարում» (Someone Like You), «Փոփ երաժշտության լավագույն վոկալ ալբոմ» (21):
Լավագույն ռեպ ալբոմ է ճանաչվել ռեպեր Քանյե Վեսթինի My Beautiful Dark Twisted Fantasy-ը: Կենտրի ոճի լավագույն երգչուհի է ճանաչվել Թեյլոր Սվիֆթը: Տարվա լավագույն դուետ է ճանաչվել Body And Soul բալլադը:
Ի դեպ, Լեդի Գագան, ով ներկայացված է եղել մի քանի անվանակարգերում, տուն է վերադարձել առանց որևէ մրցանակի:
«Գրեմմի» մրցանակ տրվում է 78 կատեգորիայում` երաժշտական տարբեր ժանրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները