Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին
Իրանցի գիտնականներին սպանած ահաբեկիչների` Ադրբեջանում ունեցած ազատ տեղաշարժի պատճառով ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ ԱԳՆ տեղեկատվության վարչությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների`Թել Ավիվ ուղևորվելու նպատակով Ադրբեջանում նրանց ունեցած ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»:
ԻԻՀ ԱԳՆ ԱՊՀ և Կովկասի հարցերով գլխավոր քարտուղարը պահանջել է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները կանխեն իրենց երկրի տարածքում Մոսադի իրականացրած հակաիրանական գործողությունները: