Անժելա Սարգսյանը ցուցմունքում պնդել է, որ պոռնոգրաֆիկ լուսանկարները տարածել է Կարեն Արայանը
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փակ դռների հետևում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվել է որոշ ժամանակ առաջ պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի հերոսուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու» Կարեն Արայանի դատավարությունը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանն ասաց, որ այսօր դռնփակ դատական նիստում ցուցմունք է տվել Անժելա Սարգսյանը: Փաստաբանի փոխանցմամբ, Սարգսյանն իր ցուցմունքում պնդել է, որ պոռնկագրական բնույթի լուսանկարները տարածել է հենց Կարեն Արայանը:
Անժելա Սարգսյանի ամուսինը` Ղազար Ավետիսյանը, այսօր ներկա չի եղել դատական նիստին: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 5-ին:
Կարեն Արայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի տարածել է Անժելա Սարգսյանի և Ղազար Ավետիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող միաժամանակ պոռնկագրական բնույթ ունեցող պատկերները: Արայանը մեղադրվում է ՀՀ Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:
Նախորդող հրապարակումներ. Անժելայի «տղամարդու» դատավարությունը դռնփակ էր. Անժելա Սարգսյանը չի ներկայացել դատին
Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարները երիտասարդը վաճառել է 1000 դրամով. Բացահայտում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա