«Եվրատեսիլ-2012»-ի անցկացումը վտանգված է
Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի համար նախատեսված դահլիճի շինարարությունն ուշանում է: «Ազադլիգ» թերթի տեղեկություններով` արդեն մի քանի շաբաթ է, ինչ շինարարական աշխատանքները դադարեցված են, ինչը կապված է եղանակային պայմանների հետ:
«Եվրատեսիլ-2012»-ի դահլիճի շինարարության ուշացումը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանի իշխանությանը: Այստեղ հնարավոր են համարում, որ դահլիճի` ժամանակին հանձնումը կարող է տեղի չունենալ: Այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունը «Եվրատեսիլ-2012»-ի հետ կապված պահեստային ծրագիր է սկսել:
Իշխանությունը հանձնարարել է շտապ կերպով վերանորոգման աշխատանքներ սկսել Բաքվի Թոֆիգ Բայրամովի անվան մարզադաշտում: Արդեն այդ մասին պաշտոնական հայտարարություն էլ է տարածվել: Իշխանությունը կարծում է, որ եթե «Եվրատեսիլ-2012»-ի համար կառուցվող «Կրիստալ հոլը» ժամանակի չհանձնվի, մրցույթի` մարզադաշտում անցկացնելն ամենօպտիմալ տարբերակը կլինի», -հայտնում է «Ազադլիգը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան