Ազգային կինոկենտրոնը բանակցում է արտասահմանցի ռեժիսորների հետ` Հայոց ցեղասպանության մասին համատեղ ֆիլմ նկարահանելու համար
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը բանակցություններ է վարում արտասահմանցի ռեժիսորների, ընկերությունների հետ` համագործակցությամբ ստեղծել մի մեծ ֆիլմ, որը մանրամասն կներկայացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը` ընդգծելով, որ թեմային անդրադարձներ կան, բայց նման մեծ ֆիլմ չի նկարահանվել:
«Նման ծրագիր կա: Բանակցություններ են ընթանում: Երկար գործընթաց է` նախնական էտապում բոլոր նյութերը, գրքերը, սցենարները պետք է վերամշակել, գտնել դիստիբյուտրների կամ ընկերությունների, որոնց հետ կաշխատենք: Մինչև տարեվերջ ավելի հստակ կլինի»,- ասաց նա: Գ. Գևորգյանը նշեց, որ համագործակցելու են նաև հայ ռեժիսորների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները